Քեյթ Միդլթոնը վիրահատության է ենթարկվել
ԺամանցՔեյթ Միդլթոնը՝ արքայազն Ուիլյամի կինը, որովայնի հատվածում վիրահատություն է տարել։ Այս մասին հայտնում է People-ը։
Հունվարի 17-ին Քենսինգթոնյան պալատը հրապարակել է հաղորդագրություն, որ 42-ամյա Քեյթ Միդլթոնը որովայնի հատվածում վիրահատության է ենթարկվել։ Թագավորական ընտանիքի պաշտոնական ներկայացուցիչների խոսքով՝ վիրահատությունը պլանավորված է եղել և տեղի է ունեցել Լոնդոնի կլինիկաներից մեկում հունվարի 16-ին։
«Վիրահատությունը հաջող է անցել, և սպասվում է, որ դքսուհին հիվանդանոցում կմնա 10-14 օր, նախքան տուն վերադառնալը՝ ապաքինվելու համար: Նա դժվար թե իր պարտականությունները սկսի Զատիկից առաջ», - ասվում է հայտարարության մեջ:
Վիրահատության պատճառը չի բացահայտվել, սակայն People-ի տեղեկություններով՝ պրոցեդուրան կապված չէ քաղցկեղի հետ։ Դուրս գրվելուց հետո արքայադուստրը կվերականգնվի Վինձորի ամրոցում: Կնոջ վիրահատության պատճառով արքայազն Ուիլյամը քիչ ելույթներ կունենա հանրության առջև, քանի դեռ իր կինը լիովին չի ապաքինվել: