Արամ Առաջինը հանդիպել է Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ
ՀասարակությունՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինն Անթիլիասի Մայրավանքում հանդիպում է ունեցել Ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ն.Ս. Աֆրամ Բ. Պատրիարքի հետ։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են գտնվել նաև Բեյրութի առաջնորդ Դանիել արքեպիսկոպոս Քուրիեն, Պատրիարքի օգնական Ժոզեֆ եպիսկոպոս Պալին, Մայր Տաճարի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը և «Կիլիկիա» մատենադարանի տեսուչ, Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու եկեղեցիների գործակցությանը, միջեկեղեցական մի շարք ծրագրերի և Միջին Արևելքը համակած տագնապալից դրությանը։