«Ժողովուրդ». «Բեկոն» ընկերությունը դատարանի դռներն է ընկել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերությունը դատարանի դռներն է ընկել։ «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ ընկերությունը դիմել է դատարան ու պահանջում է 17.11.2023թ. թիվ 1520971/1 ակտն անվավեր ճանաչել։ Նմանօրինակ երկու հայց էլ ընկերությունը դատարան է ներկայացրել 2023 թվականին: Ըստ ամենայնի, ՊԵԿ-ը գտել է խախտումներ ու տուգանել, ինչի հետ էլ մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերությունը համաձայն չէ։
Ի դեպ, 2023 թվականին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցի ընթացքում Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք: Ջրօգտագործում իրականացնելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն անհապաղ կասեցվել էին։ Կիրառվել էին վարչական պատասխանատվության միջոցներ»։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան