ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ աշխարհը «թևակոխել է քաոսի դարաշրջան»
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ներկայիս պառակտումը պատմության մեջ վատթարագույնն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փակուղի է մտել աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով։
«Սա առաջին անգամը չէ, որ Խորհրդում պառակտում է տեղի ունենում։ Բայց այս անգամ վատթարագույնն է։ Ներկայիս դիսֆունկցիան ավելի խորն է և վտանգավոր»,- շարունակել է Գուտերեշը:
«Սառը պատերազմի ժամանակ լավ գործող մեխանիզմներն օգնեցին կառավարել գերտերությունների հարաբերությունները»,- ասել է նա։ Ժամանակակից բազմաբևեռ աշխարհում նման մեխանիզմներ չկան, կարծում է գլխավոր քարտուղարը։ Նրա կարծիքով՝ աշխարհը «թևակոխել է քաոսի դարաշրջան»։
«Մենք տեսնում ենք արդյունքները՝ վտանգավոր և անկանխատեսելի անօրինություն՝ լիակատար անպատժելիությամբ», - ասել է Գուտերեշը: