Վաշինգտոնի համբերությունն «անսահման չէ»․ Սալիվան
ԱշխարհԱՄՆ-ն ակնկալում է, որ Հունգարիան հնարավորինս շուտ կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Վաշինգտոնի համբերությունը «անսահման չէ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ Սալիվանի՝ Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել իրավիճակին և հույս ունի, որ «մոտ ապագայում կառուցողական լուծում կստանա»:
Նա նաև ասել է, որ չի պատրաստվում «կոնկրետ սպառնալիքներ հնչեցնել», որոնք ամերիկյան իշխանությունները կարող են ձեռնարկել Հունգարիայի կողմից այս հարցի քննարկման հերթական ձգձգման դեպքում։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, այս հարցում Սպիտակ տան համբերությունը «նույնպես անսահմանափակ չէ»: