Նեթանյահուն զորքերին հրամայել է պատրաստվել Ռաֆահ ներխուժմանը
ԱշխարհԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիս է հրավիրել՝ կապված ՀԱՄԱՍ-ի զինադադարի առաջարկի հետ։
Նեթանյահուն ասել է, որ զինադադարի և գերիների փոխանակման ՀԱՄԱՍ-ի պահանջների ընդունումը կհանգեցնի ավելի մեծ կոտորածի Իսրայելում, և որ ինքը հրամայել է բանակին նախապատրաստվել հարձակվել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա:
Դիմելով Գազայի հատվածում իսրայելցի բանտարկյալների ընտանիքներին՝ Նեթանյահուն նշել է, որ ՀԱՄԱՍ-ի պահանջները «իրատեսական չեն»։ Նրա խոսքով, ռազմական ճնշումների շարունակականությունը բանտարկյալներին վերադարձնելու միակ միջոցն է, և ՀԱՄԱՍ-ի պահանջների ընդունումը չի ազատի բանտարկյալներին, «ընդհակառակը, դա կհանգեցնի նոր ջարդերի»։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պնդում էր, որ Գազայի վրա հարձակումները ամիսների ընթացքում արդյունք կտան, և Իսրայելը չի հրաժարվի իր նպատակներից։
Նա ասել է, որ ինքը Բլինկենին փոխանցել է, որ Իսրայելը մոտ է ՀԱՄԱՍ-ին հաղթելուն, և «այս հաղթանակը հետևանքներ կունենա ողջ Մերձավոր Արևելքի համար»: