ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ
ԱշխարհԵվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որում մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ և մատնանշել «քվեաթերթիկների լցոնման նշաններ»։ Այս մասին, Gazeta.ru–ի փոխանցմամբ, հայտնում է Reuters-ը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:
«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», - ասվում է հաղորդագրությունում:
Նշվել է, որ «ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել», սակայն զուրկ է «իսկական բազմակարծությունից», և քննադատների ձայնը շարունակաբար ճնշվել է։
Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել փետրվարի 7-ին։ Ընտրատեղամասերի 93 տոկոսի տվյալների մշակման արդյունքների հիման վրա Իլհամ Ալիևը հավաքել է ձայների 92,1 տոկոսը և հինգերորդ անգամ հաղթել ընտրություններում։