Զելենսկին պաշտոնանկ է արել Զալուժնիին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին երկամյա ծառայության համար։
Այս մասին Վլադիմիր Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում։
«Մենք քննարկել ենք, թե ինչպիսի թարմացումներ են անհրաժեշտ Ուկրաինայի զինված ուժերին։ Մենք նաև քննարկել ենք, թե ովքեր կարող են լինել Ուկրաինայի զինված ուժերի թարմացված ղեկավարությունում։ Նման թարմացման ժամանակը հենց հիմա է», - նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ առաջարկել է Զալուժնիին «շարունակել լինել թիմում», սակայն չի նշել, թե որ պաշտոնում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ