Ռուսաստանն ու Ուկրաինան հերթական անգամ գերիներ են փոխանակել
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հինգշաբթի հայտարարել է Ուկրաինայի հետ գերիների նոր փոխանակման մասին՝ այս անգամ «100-ը 100–ի դիմաց» բանաձևով։
Ինչպես նշել են ռուսական գերատեսչությունում, բանակցությունների արդյունքում ուկրաինական գերությունից վերադարձել է 100 ռուս զինվորական։ Որպես միջնորդ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Ավելի ուշ նոր փոխանակման մասին տեղեկությունը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա սոցցանցերում գրել է, որ ևս 100 ուկրաինացի է վերադարձել հայրենիք։ «Ազգային գվարդիա, սահմանապահներ, Ուկրաինայի զինված ուժեր։ Մեծամասնությունը Մարիուպոլի պաշտպաններն են», - նշել է Զելենսկին։