Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի համար, գրում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Ռուսաստանի պետականության և երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։ Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը հրապարակվել է պաշտոնական կայքում։
«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել Գերագույն գլխավոր հրամանատար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բարձր պարգևի` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի համար: Ինձ համար մեծ պատիվ և հպարտություն է՝ արժանանալ մեր ազգային առաջնորդի կողմից ճանաչման նման նշանի»,- գրել է Կադիրովը Telegram-ում։
«Մեր կողմից մենք ցանկանում ենք վստահեցնել, որ կշարունակենք գործադրել հնարավոր բոլոր ջանքերը՝ մեր տարածաշրջանի և երկրի բնակչությանը խաղաղ և բարգավաճ ապագա ապահովելու համար»,- գրել է Կադիրովը։