Զախարովան ծաղրել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ծաղրել է Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը, գրում է News.ru-ն։
Նա նշել է, որ կազմակերպության ներկայացուցիչները եղել են «քաղաքականապես կողմնակալ» և հավատարիմ են եղել «կանխամտածված գրավոր արդյունքին»։
«Ես մի հարց ունեմ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակին: Նրանք որևէ բան լսե՞լ են պետության համար կրիտիկական պահին հասարակության կոնսոլիդացիայի հայեցակարգի մասին։ Կարծում եմ, նրանք ոչինչ չեն լսել: Իսկ եթե նրանք ոչինչ չեն լսել, նշանակում է, որ պատկերացում չունեն, թե ինչպես պետք է հետևել ընտրություններին», -ասել է Զախարովան։
Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտարարություն էր տարածել Ադրբեջանում անցկացված ընտրությունների վերաբերյալ, որոնցում հաղթել է Իլհամ Ալիևը։ Դրանում կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ «ընտրությունների նախապատրաստումն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել», բայց, միևնույն ժամանակ, մի շարք դժգոհություններ են հայտնել քվեարկության կազմակերպման որոշ ասպեկտների վերաբերյալ։