Մեսսին 8-րդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին
Սպորտ«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ութերորդ «Ոսկե գնդակը» նվիրել է «Բարսելոնայի» թանգարանին, հայտնում է լրագրող Միքել Բլասկեսը X սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 36-ամյա հարձակվողը աշխարհի լավագույն խաղացողի մրցանակը նվիրել է թանգարանին, որպեսզի այն ցուցադրվի 7 այլ «Ոսկե գնդակների» հետ միասին։
Մեսսին Արգենտինայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն 2022 թվականին։
Արգենտինացին «Բարսելոնայում» խաղացել է 2003-ից 2021 թվականներին: