«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, մեր տեղեկություններով, այսօր կմեկնի Ֆրանսիա՝ մասնակցելու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոնում վերահուղարկավորելու արարողությանը։ Մանուշյանը կամփոփվի ֆրանսիացի մեծությունների՝ Վիկտոր Հյուգոյի, Ռուսոյի, Էմիլ Զոլայի եւ Ալեքսանդր Դյումայի կողքին։ Նրա աճյունը պանթեոն տեղափոխելու որոշումը կայացրել է Էմանուել Մակրոնը։
Միսաք Մանուշյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի դիմադրության հերոսներից էր, նա եւ իր խմբի անդամները ընկան 1944 թ. փետրվարի 21-ին: Կառավարության լրատվականը Փաշինյանի այցի վերաբերյալ հարցին հերթապահ պատասխան տվեց. «Բոլոր այցերի մասին վարչապետի աշխատակազմը պատշաճ տեղեկացնում է»: