Հայ պատանի շախմատիստներն արծաթե մեդալ են նվաճել Ռուսաստանի միջազգային մրցաշարում
Սպորտ
Ռուսաստանի Նովոկուզնեցկ քաղաքում անցկացված «Кубок Интеллект Академии» արագ շախմատի թիմային մրցաշարում ՀՀ-ն ներկայացնող «Աբովյան քաղաքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի թիմը դարձել է արծաթե մեդալակիր:
Թիմը ներկայացնում էին Գարիկ Շառաջյանը, Արման Ասլանյանը, Գարիկ Թորոսյանը, Գնել Աբգարյանը և Սվետլանա Ցուգունյանը: Թիմի ավագն էր Նաիրա Մովսիսյանը:
Մեր պատանիները ունեցան 7 հաղթանակ, 1 ոչ-ոքի և 1 պարտություն:
Մրցաշարի հաղթող դարձավ Ղազախստանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Ղրղզստանի թիմը:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան