Առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը երկարաձգել
ՔաղաքականԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանի տեղեկացմամբ օրենքի նախագծի ընդունման նպատակը բժշկական արտադրատեսակների արտադրությամբ կամ սպասարկմամբ զբաղվողներին լիցենզավորման գործընթացին պատշաճ պատրաստվելու համար ողջամիտ ժամանակահատված տրամադրելն է:
Այդ նպատակով առաջարկվում է բժշկական արտադրատեսակների արտադրության եւ սպասարկման լիցենզավորման պարտադիր պահանջը 2024 թվականի հունվարի 1-ից երկարաձգել մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:
Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: