Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը
ՔաղաքականԲողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման եկավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ մինչ այժմ որևէ մեկը չի հարկվել, բայց օրենքը գործում է 2016 թվականից։ Մարզպետը զարմացավ, թե ինչու որևէ մեկը տեղյակ չէ ու ինչպես կարող էին այսքան տարի ծանուցված չլինել։
Սարգսյանը տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունում այս պահին քննարկումներ են ընթանում, և պետք է սպասել արդյունքներին։
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներն ակցիա են իրականացնում։ Նրանք ճանապարհ են փակել՝ բողոքելով նոր օրենքի դեմ, ըստ որի, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։