Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի իրավապահների կողմից
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 19-ին բաժին է ներկայացել 27-ամյա Բենիկ Գ.-ն, որը 2023 թ. փետրվարի 21-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Բենիկ Գ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: