Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են. օրն ու վայրը դեռ հստակ չէ. Արմեն Գրիգորյան
Քաղաքական«Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են, հիմա քննարկվում է, դեռևս հստակություն չկա օրվա, տեղի և ժամի մասով, երբ որ լինի, համապատասխան հաղորդագրություն կտարածվի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ըստ Գրիգորյանի հայտնած տեղեկության՝ խաղաղության պայմանագրի մասով Հայաստանը ստացել է Ադրբեջանի տարբերակը․
«Հունվարի 4-ի մեր պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ մոտակա շրջանում երբ ԱԳ նախարարները հանդիպեն, բնականաբար, քննարկելու են խաղաղության պայմանագիրը»,- նշեց նա։