Ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց
Իրավունք
ՀՀ ոստիկանությունից հայտնում են.
«ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 20-ին Նորատուս բնակավայրի Գործարանային փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Գավառի բաժին է տեղափոխվել 41-ամյա Արտուշ Գ.-ն: Նա 2023 թ. ապրիլի 26-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք»։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)