Արցախի պետական գերատեսչությունների մեքենաները Հայաստանի ՊՆ-ն առգրավել է. պաշտպան
Քաղաքական«Արցախի պետական գերատեսչությունների մեքենաների նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված քաղաքացիական գործեր կան, որ քննվում են դատարանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպանը․
«ՊՆ-ն առգրավել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները, սակայն քաղաքացին ինքը պետք է որոշի՝ այդ մեքենաները նվիրաբերելու է ՀՀ-ին, թե՞ ոչ»,- ասել է նա։
Դանիելյանի շահերի պաշտպանը այս թեման շարունակելով նաև նկատել է՝ երեկ երեկոյան դիմակավորված անձինք քաղաքացիական մեքենայով կանգնեցրել են Աշոտ Դանիելյանին, ձեռնաշղթաներ են հագցրել և իր իսկ մեքենայով տարել են ոստիկանության բաժանմունք։ Նրա խոսքով՝ անհասկանալի է՝ ինչու՞ է իր իսկ մեքենայով բերման ենթարկվել Դանիելյանը, ինչու՞ հենց իր նկատմամբ և հենց այս ժամանակահատվածում․
«Այս ամենի համատեքստում մեզ մոտ տարբեր կասկածներ են առաջանում»,- նման տեսակետ է հայտնել պաշտպանը։