Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականը Ձերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբան «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքը Սևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Ադրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետ Պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը Հոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործի Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու» Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունը 

Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը․ ՆԳՆ-ն հարցման արդյունքներ է հրապարակել

Հասարակություն

Փետրվարի 20-ին կայացել է ԵՄ ֆինանսավորմամբ ԵԱՀԿ կողմից պատվիրակված «Ոստիկանության և Ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալումը» հարցման արդյունքների ներկայացմանը նվիրված միջոցառում, որին մասնակցում էր ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը /առցանց ձևաչափով/, ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների վարչության/Ոստիկանության ռազմավարական հարցերի բաժնի Ոստիկանության հարցերով/Համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Նինա Լինդհե Թելը, ԵԱՀԿ Քարտուղարության «Անվտանգության ոլորտի կառավարման հզորացումը Հայաստանում» ծրագրի ազգային համակարգող Դինա Անանյանը, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում Վահե Ղազարյանը կարևորել է միջազգային գործընկերների կողմից ցուցաբերվող աջակցությունը և շնորհակալություն հայտնել մինչ այժմ կատարած աշխատանքների համար:

ՆԳ նախարարը նշել է, որ նախարարությունը գտնվում է բարեփոխումների կարևոր փուլում, և այդ ուղղությամբ ցանկացած քայլ միտված է երկու թիրախների նվաճմանը՝ ոստիկանության՝ որպես մասնագիտացված ծառայության ձևավորում և հանրային բարձր վստահության առկայություն ոստիկանության նկատմամբ։

Վահե Ղազարյանը անդրադառնալով բարեփոխումների հիմնական նպատակներին՝ ընդգծել է Համայնքային ոստիկանության՝ որպես մասնագիտացված կառույցի ձևավորման հանգամանքը, որն ուղղված է ծառայության վերաիմաստավորմանը և հանրային վստահության բարձրացմանը:

ՆԳ նախարարը առանձնացրել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ԵԱՀԿ կազմակերպած հանրային ընկալման վերաբերյալ հարցումը, որի արդյունքները կօգտագործվեն հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներում:

Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում անդրադարձել է տարբեր հարթակներով անցկացված քննարկումներին։ Նա մասնավորապես ընդգծել է այն հանգամանքը, որ բարեփոխումների ներկա փուլում տարբեր ոլորտային ուղղություններով անցկացված հետազոտությունները թույլ կտան շարժվել ուղենիշային ճանապարհով և գրանցված արդյունքների հիմքով նոր մոտեցումներ ներդնել ընթացիկ աշխատանքներում՝ հաշվի առնելով մասնագիտական կրթության որակի բարձրացման, քաղաքացի-ոստիկան փոխգործակցության շրջանակները։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է նախարարության, մասնավորապես՝ ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացում ներառականության և թափանցիկության ապահովման կարևորությունը։

Անդրադառնալովնների, հանրության ներգրավվածությանակումարեփոխումների գործընթացում ահ Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում անդրադարձել է տհամադրությամբ՝ների, հանրության ներգրավվածությանակումարեփոխումների գործընթացում ահ Անդրանիկ Քոչարյա
Խոսելով Կառավարության և միջազգային գործընկերների աջակցության և բարեփոխումների գործընթացում ակտիվ ներգրավվածության մասին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է միասնական նպատակադրման՝ առավել մասնագիտացված և հանրային բարձր վստահություն ունեցող ոստիկանություն ունենալու հանգամանքը։

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ ՆԳ փոխնախարարը խոսել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտական փուլի մասին և այդ շրջանակում կարևորել ոստիկանության՝ որպես մասնագիտացված ծառայության ձևավորման և հանրային վստահության չափման գործիքակազմ ներդնելու ուղղությամբ արձանագրված արդյունքները։

Անդրադառնալով ընթացիկ ծրագրերին՝ ՆԳ փոխնախարարը խոսել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ավարտական փուլի մասին և այդ շրջանակում կարևորել ոստիկանտնելը կոնսեսուսային մոտեցումների ձևավորման, հանրային ընկալումների ճշգրտորեն չափման առանցքային նշանակություն ունի։

Փոխնախարարն ընդգծել է, որ ՆԳ նախարարությունը այս գործիքակազմի կիրառումն օգտագործելու է հետագայում նաև գերատեսչության կողմից հանրային վստահության մակարդակի չափման գործընթացներն ապահովելու տեսանկյունից։

Արփինե Սարգսյանը նշել է, որ հանրային ընկալման այս հարցումը աննախադեպ ձևաչափով է, որն առավել կատարելագործված և մեթոդաբանական առումով ավելի փորձարկված է։

ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ համագործակցության համար։ Նա ողջունել է ՆԳ նախարարության ստեղծումը՝ նշելով, որ կառույցը հանրային անվտանգության ապահովման ոլորտում առանցքային նշանակություն ունի։ Խոսելով ընթացիկ բարեփոխումների մասին՝ Իրֆան Սաիդը կարևորել է այս գործընթացում ոստիկանության նկատմամբ հանրային ընկալման շարունակական մշտադիտարկումը։

Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ կողմից պատվիրակված այս հետազոտությունը, ինչպես նաև ոստիկանության բարեփոխումներին միտված ԵԱՀԿ այլ աջակցության ծրագրերը, կնպաստեն Հայաստանում ավելի պրոֆեսիոնալ ոստիկանական ծառայության ներդրմանը: Այս համատեքստում ԵԱՀԿ ներկայացուցիչը առանձնացրել է համայնքային ոստիկանության ոլորտում համապարփակ վերապատրաստման ծրագիրը, որը նախատեսված է մեկնարկել այս տարի։

Հետազոտությունը պատվիրակվել է ԵԱՀԿ-ի կողմից՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ:

Հետազոտությունն իրականացվել է ԱրԻնսայթս անկախ հետազոտական ընկերության կողմից: Հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը նշել է, որ հարցումներն անցկացվել են հունվարի 11-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցազրույցի մեթոդով՝ ստանդարտացված հարցաթերթի օգնությամբ։ Հարցվողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ պատահականորեն ձևավորված հեռախոսահամարներին զանգեր կատարելու միջոցով, ընդ որում՝ չեն ներառվել գործող ոստիկանները և այն անձինք, ովքեր ունեն մտերիմներ համակարգում, հարցմանը նախորդած 6 ամիսների ընթացքում չեն հանդիսացել ՀՀ քաղաքացի։

Հանդիպման ընթացքում հետազոտական թիմի ղեկավար Դիանա Ղազարյանը ներկայացրել է Ոստիկանության և ոստիկանության բարեփոխումների հանրային ընկալման հետազոտության արդյունքները։ Մասնավորապես, հարցումների շրջանակում անդրադարձ է կատարվել ներքին ապահովության և անվտանգության, ոստիկանության և դրա ստորաբաժանումների նկատմամբ վստահության և վերաբերմունքի, գոհունակության, համակարգում կանանց ներգրավվածության և մի շարք այլ ընկալումներին։

Հարցմանը մասնակցել է մայրաքաղաքի և մարզերի 1801 բնակիչ։ Նրանց գերակշիռ մասը՝ 65%, Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ, ընդ որում՝ լիարժեք անվտանգ համարել է հարցվողների 23%-ը, իսկ ավելի շուտ անվտանգ՝ 42%-ը:

Հարցվողների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, 27%-ը վստահության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ վստահում է, ոչ էլ չի վստահում։

Ոստիկանությանը չի վստահել հարցվողների 22%-ը:

Ըստ այդմ, կարելի է եզրակացնել, որ հարցվողների 72 %-ը վստահում է ոստիկանությանը կամ ունի չեզոք դիրքորոշում։

45% վստահությամբ՝ Ոստիկանությունն իրավապահ կառույցներից շարունակում է մնալ առաջինը, որին հաջորդում են ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՔԿ-ն, Դատախազությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն և դատարանները։

Ըստ հարցվողների ընկալման՝ Հայաստանի քաղաքացիների ապահովությանը և անվտանգությանը սպառնացող ամենալուրջ խնդիրներն են թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 30%, մանր հանցագործությունները՝ 22%, կոռուպցիան և պաշտոնական դիրքի չարաշահումը՝ 15%:

Ճանապարհային անվտանգությունը, որպես ներքին անվտանգային խնդիր, նշվել է հարցվողների 11%-ի կողմից:

Հարցվողների 57%-ը նշել է, որ դրական վերաբերմունք ունի ոստիկանության նկատմամբ, 27%-ն ունի չեզոք, իսկ 15%-ը՝ բացասական վերաբերմունք: Այս դեպքում նույնպես գյուղաբնակ հարցվողների շրջանում դրական վերաբերմունք ունեցողների համամասնությունն ավելի մեծ է (66%), քան երևանաբնակ հարցվողների շրջանում (47%):

Ինչպես ոստիկանության, այնպես էլ ստորաբաժանումների նկատմամբ վերաբերմունքը դրական է հարցվողների 50 և ավելի տոկոսի շրջանում։ Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության նկատմամբ դրական վերաբերմունք ունի հարցվողների 66%-ը, պարեկային ծառայությանը դրական է վերաբերվում հարցվողների 63%-ը, օպերատիվ կառավարման կենտրոնին՝ 58%-ը, իսկ համայնքային ոստիկանությանը՝ 51%-ը:

Հարցվողների գերակշիռ մասը՝ 58%-ը, համաձայն է, որ ոստիկանությունն արագ արձագանքում է կանչերին, 53%-ը գտնում է, որ ոստիկանությունը քաղաքացիների նկատմամբ ցուցաբերում է արդար և հարգալից վերաբերմունք, 50%-ը համաձայն է, որ ոստիկանությունը գործում է պրոֆեսիոնալ կերպով և բարեվարքության կանոններին համապատասխան:

Հարցվողների 44%-ն է կարծում, որ ոստիկանությունը քաղաքացիների դեմ ֆիզիկական ուժը կիրառում է համաչափ և իրավաչափ. հարցվողների 24%-ը համաձայն չէ այս մտքի հետ, 22%-ն էլ ոչ համաձայն է, ոչ էլ համաձայն չէ: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվողների 9%-ը:

Հարցվողների գերակշիռ մասը՝ 64%-ը, այս կամ այն չափով բավարարված է ոստիկանության կողմից ճանապարհային անվտանգության ապահովման, 57%-ը՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, 5%-ը՝ հանրային հավաքների ընթացքում հասարակական կարգի պահպանման արդյունավետությամբ:

Հարցվողների 40%-ն է բավարարված ոստիկանության՝ անչափահասների հետ տարվող աշխատանքի, իսկ 38%-ը՝ ընտանեկան բռնության դեպքերին արձագանքելու արդյունավետությամբ:

Ընդ որում, հարցվողներն ամենաշատը դժվարացել են գնահատել ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության արձագանքի արդյունավետությունը. հարցվողների 27%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին:

Հարցվողների 32%-ն է այս կամ այն չափով բավարարված թմրամիջոցների հետ կապված անօրինական գործողություններին ոստիկանության արձագանքի արդյունավետությամբ, մինչդեռ 33%-ը բավարարված չէ, իսկ 18%-ը նշում է, որ ոչ բավարարված է, ոչ էլ բավարարված չէ:

Հարցվողների 66%-ը չափազանց կամ ավելի շուտ գոհ են պարեկային ծառայության աշխատանքից: Դժգոհ լինելու մասին նշել է հարցվողների 11%-ը, 20%-ն էլ իր գոհունակության մակարդակը գնահատել է միջին՝ նշելով, որ ոչ գոհ է, ոչ էլ դժգոհ:

Ընդհանուր առմամբ, հարցվողների շրջանում գերակշռում են ոստիկանության բարեփոխումներից դրական սպասելիքները, հարցվողների հիմնական մասը՝ 68%-ը, նշում է, որ դրական փոփոխությունների ակնկալիք ունի:

Գնահատելով ոստիկանության աշխատանքում կատարված փոփոխությունները՝ հարցվողների կեսից ավելին՝ 53%, նշել է, որ նկատել է ոստիկանության աշխատանքի բարելավում: Միևնույն ժամանակ, 27%-ը որևէ փոփոխություն չի արձանագրել ոստիկանության աշխատանքում, իսկ 9%-ը արձանագրել է բացասական փոփոխություն:

Պարեկային ծառայության ներդրման արդյունքում արձանագրած փոփոխությունները գնահատելիս հարցվողների մեծ մասը՝ 69%, նշել է, որ դրանք դրական փոփոխություններ են. բացասական փոփոխություններ նկատած հարցվողները կազմում են փոքրամասնություն՝ 9%:
Հարցվողների գերակշիռ մասը՝ 70 և ավելի տոկոսը, կարծում է, որ կանայք և տղամարդիկ հավասարապես ունակ են աշխատել ոստիկանական համակարգի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են օպերատիվ կառավարման կենտրոնը՝ 88%, վերլուծությունը և վիճակագրությունը՝ 86%, ընտանեկան բռնության դեմ պայքարի բաժինները՝ 85%, կառավարումը՝ 83%, համայնքային և պարեկային ոստիկանությունները՝ 78-ական տոկոս, քրեական ոստիկանությունը՝ 72%:

Հարցվողների ճնշող մեծամասնությունը՝ 82%-ը, համաձայն է, որ կին ոստիկանը կարող է կապ հաստատել և ավելի արագ վստահություն ներշնչել ընտանեկան կամ որևէ այլ տեսակի բռնությունից տուժած կնոջը:

Հարցվողների 52%-ն է համաձայն, որ ոստիկանական աշխատանքը կնոջ համար հարմար աշխատանք է, 20%-ն անհամաձայնություն է հայտնել այս մտքին, իսկ չեզոք կարծիք ունի 26%-ը: Հարցվողների 48%-ը համաձայն է այն մտքի հետ, որ ոստիկանական ծառայությունում անհրաժեշտ է ավելի մեծ թվով կին ոստիկաններ ունենալ: Այս դատողության հետ համաձայն չէ հարցվողների 24%-ը, չեզոք վերաբերմունք ունի 25%-ը: Հարցվողներն ամենաքիչը համաձայն են այն մտքի հետ, որ կին ոստիկանները կարող են արդյունավետ կերպով զսպել բռնի ուժով ուղեկցվող բախումները. այս դատողության հետ այս կամ այն չափով համաձայն է հարցվողների 43%-ը, չեզոք կարծիք ունի 21%-ը, իսկ անհամաձայնություն հայտնում է հարցվողների 32%-ը:

Արդյունքների ամփոփման ավարտից հետո մասնակիցների միջև ծավալվել է առարկայական քննարկում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը
Ամենադիտված