ՀՀ–ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան
ՔաղաքականՊաշտպանության ոլորտում մենք, ըստ էության, նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչն էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար, Փարիզում ընթացող ասուլիսի ժամանակ դիմելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ ՀՀ–ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Հայաստանի դիմադրողականության գործում ցուցաբերած աջակցության համար։
«Հայտնի է, որ կան քննադատություններ, և ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ–ն ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, և այս առումով ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություն առաջացնել, քանի որ մեր խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն ու միայնումիայն ՀՀ լեգիտիմ, ինքնիշխան տարածքը պաշտպանելն է»,- նշել է Փաշինյանը։