Բեյոնսեն հերթական ռեկորդն է սահմանել
ԺամանցԱմերիկացի երգչուհի Բեյոնսեն հերթական ռեկորդն է սահմանել․ նա դարձել է առաջին սեւամորթ արտիստը, ով գլխավորել է Billboard-ի քանթրի չարթը։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Փետրվարի 11-ին թողարկված «Texas Hold'Em»-ը գլխավորել է հիթ-շքերթը, իսկ մեկ այլ՝ «16 Carriages»-ը, որը ներառվելու է նրա քանթրի ալբոմում, իններորդ տեղում է։
Billboard Hot 100-ում երգերը զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 38-րդ հորիզոնականները։
Բեյոնսեն իր կարիերայի ընթացքում ութ անգամ գլխավորել է Billboard-ի թոփ 100-ը։
Բացի այդ, Բեյոնսեն դարձել է առաջին կինը, ով գլխավորել է և՛ լավագույն քանթրի երգերը, և՛ լավագույն R&B/Hip-Hop երգերը։
Մեկ տարի առաջ Բեյոնսեն դարձավ «Գրեմմի» մրցանակաբաշխության ամենաշատ մրցանակ ստացած արտիստը։