Կադիրովը որդիների հետ լուսանկարներ է հրապարակել
ԼուսանկարներՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրապարակել է տասը տարի տարբերությամբ արված երկու արխիվային լուսանկար, որոնցում պատկերված են ինքը՝ Կադիրովը և նրա որդիները։ Նա լուսանկարը հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
Առաջին լուսանկարում Չեչնիայի ղեկավարը շրջապատված է իր որդիներով, որոնք, կարծես թե, հինգից տասը տարեկան են։
Երկրորդ լուսանկարում Կադիրովի երեխաները, որոնք այժմ մեծացել են, քաղաքացիական հագուստով են, բացի Ադամ Կադիրովից։
Լուսանկարներում պատկերված է նաև «Ռոսգվարդիա»-ի ղեկավար Վիկտոր Զոլոտովը։