Սուրեն Պապիկյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցեր Զինծառայող Գրիգոր Զաքարյանը, ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն է գործել․ կա կալանավորված զինծառայող․ Ժողովուրդ 200 մլն գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել է Խուդաթյանը ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին Իրանը կոշտ քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու համար Խոշոր վթար Երևանում․ 21-ամյա վարորդի «BMW»-ն բախվել է երկու մեքենայի ու հայտնվել մայթին Տեսչական մարմինը հորդորել է սպառողներին չօգտվել Ռուբինյանց 41/1 գազալցակայանից Բացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք․ ՊԵԿ Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ Ողբերգական վթար Եղվարդում․ մոտոցիկլավարը մահացել է, 3 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել է Մահացել է 36-ամյա ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը 

«Այս կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տնտեսական աճի տեմպերի կամ դրանց նվազման մասին խոսելիս դեռևս պետք է հիմնվել 2023 թ.-ի ցուցանիշների վրա` սպասելով 2024 թ.-ի տվյալներին»,-նշում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը: Ընդգծում է՝ նախորդ տարեվերջին սկսեց արձանագրվել աճման տեմպի նվազում:

«Որոշակի ոլորտներում մի քանի շարունակական ամիսներում ունենք անկում, օրինակ՝ սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, խմիչքների արտադրության ոլորտներում: Սա բացատրվում է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գրավիչ չէ բիզնեսի ու ներդրումների համար, ինչպես նաև մեր երկրում սպառումն աստիճանաբար կրճատվում է: Եթե 2023 թ.- ին սպառումը կարողացանք պահել ռելոկանտների և տուրիզմի հաշվին, ապա այս պահի դրությամբ դեպի Հայաստան տուրիստների այցերը բավականին դանդաղել են` տարբեր հանգամանքներով պայմանավորված: Անցած տարի ունեցել ենք մոտավորապես 2 մլն տուրիստական այց Հայաստանի Հանրապետություն, որի ուղիղ կեսը Ռուսաստանից էին, այս տարի Ռուսաստանից և այլ շուկաներից՝ Չինաստանից, Թայվանից, եվրոպական ուղղություններից այցերը կրճատվել են:

Հետևաբար, Հայաստանում սպառումը պետք է նվազի: 2023 թ.-ին տնտեսական ակտիվության ցուցանիշը ապահովվում էր հիմնականում հյուրանոցային, սրճարանային և ռեստորանային սեկտորի հաշվին, ինչպես նաև որոշակի ռեէքսպորտի, այսինքն՝ մեծածախ վերաարտահանման: Տուրիստների քանակի կրճատմանը զուգահեռ՝ հյուրանոցային և ռեստորանասրճարանային համակարգը նույնպես կունենա ցուցանիշների նվազում: Հայաստանում վերաարտահանման մեջ կարևորագույն ծավալ էր կազմում տրանսպորտային միջոցների ձեռքբերում-վերաարտահանումը, որը օրենսդրական փոփոխություններով ավելի կրճատվեց, ինչը ևս տնտեսական աճի ցուցանիշի վրա էական ազդեցություն կթողնի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ըստ կանխատեսումների, շինարարության ոլորտում ևս ցուցանիշների նվազում է սպասվում, հատկապես, երբ 2025 թ.-ի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձ չի գործելու Երևանի տարածքում, իսկ երկրում հիմնական «շինհրապարակը» մայրաքաղաքն է:

«Շինարարության ծավալները միանշանակ նվազելու են, ավելին՝ արդեն իսկ սկսել են նվազել: Վերջին ամիսներին բնակարանային առք ու վաճառքի գործարքները նվազել են մոտավորապես 30 տոկոսով: Շուկայում արդեն արձանագրվում է գնանկում և լճացում: Շինարարության հսկայական ծավալների պատճառները մի քանիսն էին. եկամտահարկի վերադարձն արագացրեց բնակարանի ձեռքբերումը, արցախահայության տեղափոխությունը Հայաստանի Հանրապետություն, ռուս-ուկրաինական պատերազմի շրջանում մեր և ոչ միայն մեր հայրենակիցների կողմից բնակարանների ձեռքբերման պահանջարկը Հայաստանում և մշակութային փոփոխությունները՝ երիտասարդները ցանկանում էին առանձին բնակվել իրենց ծնողներից: Այս պատճառներից երեքը նվազում են կամ վերանում՝ ռելոկանտները կամ մեր հայրենակիցները այլևս հետաքրքրված չեն Հայաստանում բնակարանի ձեռքբերմամբ, եկամտային հարկի վերադարձն այս տարեվերջին ավարտին կհասցվի:

Զուգահեռ բարձրանում է բնակարանի սակագինը, բայց արդեն ոչ հիմնավորված: Պահանջարկի նվազման ֆոնին պետք է որ առաջին հայացքից տեղի ունենա գնանկում, որովհետև պահանջարկի բացակայությունը տանում է առաջարկի նվազման, որը հանգեցնելու է գնանկման: Բայց շինարարությունը տեղի է ունենում բավականին թանկ գներով, այսինքն՝ նյութերի ձեռքբերման համար բավականին թանկ են վճարում, աշխատուժի համար թանկ էին վճարում, ինչը փոխարինվեց հնդիկ բանվորներով և աշխատակազմով, բայց նրանք ևս արդեն սակագներ են բարձրացնում: Այդ աշխատուժի տրամադ րու մը ևս դար ձավ «businessoutstaffing», որը նորից բերելու է գների բարձրացման:

Զուգահեռ, եթե տեղական տուրքերն են բարձրացնում, վարկերի տոկոսադրույքներն արդեն իսկ բարձրացած են, շինարարական վաճառքների նորմայից շեղման դեպքում արդեն իսկ ավելի թանկացնում են, որովհետև տոկոսադրույքները մեկ կամ երկու տարվա փոխարեն երեք, չորս կամ հինգ տարի են նրանց վրա աշխատելու, բնականաբար, կազմակերպություններն այլընտրանք չունեն, քան գինը բարձրացնել: Այդ գների բարձրացման ֆոնին առավել ևս Հայաստանի վճարունակ բնակչությունը կդառնա անվճարունակ, ավելի կոնկրետ՝ մեր հայրենակիցների մի հատվածը, որովհետև մեր հայրենակիցների մի մասն էր ընդամենը կարողանում տուն ձեռք բերել հիփոթեքային այդ վարկերով: Քաղաքացիները չեն կարողանալու բնակարան ձեռք բերել, ինչը հանգեցնելու է շինարարության ծավալների նվազման: Այն արդեն նկատելի է շուկայում, տարեվերջին դրա ականատեսը կլինենք»,- նշում է մեր զրուցակիցը:

Իշխանությունները բարձրացնում են նաև հարկերը և տեղական տուրքերը: «Հարկային բեռը սովորաբար կարելի է բարձրացնել, երբ տնտեսությունը գտնվում է իր զարգացման պիկին, այսինքն՝ տնտեսությունն այնպիսի արագ տեմպերով է զարգանում, որ պետք է հարկադրույքները բարձրացնել հետագայում կայուն աճն ապահովելու նպատակով: Հակառակը՝ երբ տնտեսությունը ռեցեսիայի մեջ է ընկնում, պարտադիր չէ այս հրապարակած փուչիկ թվերով ընկնի, հասկացողները գիտեն, թե նույնիսկ այդ դրական թվերով տնտեսությունն ինչպես է ընկնում ռեցեսիայի մեջ, նման դեպքերում կառավարությունը պետք է վարի խթանիչ քաղաքականություն, ինչը նշանակում է, որ պետք է գնա հարկերի կրճատման, հարկադրույքների նվազեցման, հարկման բազաների, սուբյեկտների կրճատման ճանապարհով:

Այնինչ, տեսնում ենք հակառակը՝ կառավարությունը տնտեսության մեջ անընդհատ ունենում է միջամտություն բացասական եղանակով: Ամենասկզբից, երբ բյուջեի ծախսերն ավելացնում էին 350 մլրդ դրամով, և մարդիկ դրա համար ծափահարում էին այս կառավարությանը, այն ժամանակ հայտարարեցինք, որ բյուջեի ավելացումից պետք է վախենալ, ոչ թե ուրախանալ: Դրան հաջորդեց կառավարության նիստի ընթացքում վարչապետի ելույթը, որ ջրի սակագինը պետք է բարձրացնել, անմիջապես հաջորդեցին ծանուցումները արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին, որ նրանց եկամուտները ևս պետք է հարկվեն: Հաջորդեցին դրան շինարարության մասով տեղական տուրքերի, կարմիր գծերի բարձրացումները, տրանսպորտի սակագնի բարձրացման խոսակցությունը, շուտով կհաջորդեն էլէներգիայի, գազի և բենզինի սակագների բարձրացումները, և այդպես կփորձեն իրենց պլանավորած բյուջեն կատարել: Դա աղքատացնելու է Հայաստանի Հանրապետության բնակչությանը: Այն իր մեջ ևս մեկ լրջագույն վտանգ է պարունակում՝ «խոպանչիները» ոչ թե փողը կուղարկեն Հայաստան իրենց ընտանիքի անդամներին, այլ ընտանիքը կտեղափոխեն Ռուսաստան: Սրանով խթանում են նաև արտագաղթի ավելացմանը»,- շեշտում է փորձագետը:

Անդրադառնում ենք էկոնոմիայի հետ կապված վերջին կոռուպցիոն սկանդալին: Նաիրի Սարգսյանը կարծում է, որ այդ «բացահայտումները» մի քանի նպատակ են հետապնդում: «Առաջինը շոուն է, որն ունի նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ չի բացառվում, որ այս իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների, և սա քարոզարշավի նպատակ է հետապնդում: Օրինակ՝ Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերում 19 հազար դրամով ծառեր, որոնց շուկայական արժեքն ընդամենը մի քանի հազար դրամ է: Դպրոցաշինության ծրագրերի մեջ կառավարության ղեկավարը «դուշեր» է փորձարկում, որոնք գնման առարկայի բնութագրում նշված են 79 հազար դրամ, այնինչ Հայաստանի շինարարական շուկաներում դրանք վաճառվում են 500-ից 1000 դրամով:

Նվազագույնը 79 անգամ ավելի ձեռքբերում է: Սրանք բոլորը կոռուպցիայի դրսևորումներ են: Ինչ վերաբերում է վերջին՝ ամենաաղմկահարույց պաշտոնազրկմանը՝ էկոնոմիկայի նախարարին պաշտոնից ազատելուն ու վարույթ նախաձեռնելուն, ապա գործն ինքն իրենով կարելի է փուչիկ համարել, որովհետև այդ գումարը, որի մասին խոսում են, ամեն դեպքում պետբյուջեից դուրս չի գրվել: Սա ակնհայտ է դարձնում, որ ևս մեկ շոու է: Կցանկանամ մի համեմատական տանել: Այս խումբը եկավ իշխանության՝ մերժելով նախկին կոռումպացված համակարգը: Իրենց լոզունգների կամ ծրագրերի մեջ ի՞նչն էր ամենաշատը չարչրկվում՝ «մերժել Սերժին, մերժել կոռուպցիան, մերժել դղյակները» և այլն: Իրենց լեզվով ասած՝ նախորդ իշխանությունը համարվում էր «ամենակոռումպացված» իշխանությունը:

Գնահատական չեմ տալիս՝ ճիշտ էր, թե սխալ, իրենց լեզվով փաստերն եմ արձանագրում: Բայց իրենց ասած «ամենակոռումպացված իշխանության ղեկավարը» իշխանափոխությունից հետո այս վեց տարվա ընթացքում մեղադրվում է... մեկ միլիոն դոլարի համար: Խնդիրը նույնիսկ այն չէ՝ մեղադրանքը հիմնավոր է, թե անհիման: Մենք արձանագրում ենք փաստը: Իսկ միայն իրենց էկոնոմիկայի նախարարը և անձնակազմի ևս ութ անդամ դատվում են 2,5 միլիոն դոլարի համար: Եթե արձանագրում ենք, որ նախորդների ժամանակ կոռուպցիա չկար, ինչին շատ դեմ եմ, իհարկե, կար, հետևաբար միայն մեկ նախարարության կոռուպցիոն սկանդալը նախորդ՝ «կոռուպցիոն» իշխանության ղեկավարի հետ կապված գործից կրկնակի շատ է պետությանը վնաս տալիս: Սա կոռուպցիայի ավելացման մասին խոսո՞ւմ է, թե՞ ոչ: Պայքարը կեղծ է, կոռուպցիան եղել է ու շարունակում է մնալ»,-եզրափակում է Աուդիտորների պալատի նախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սուրեն Պապիկյանը և Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական գործակցությանը վերաբերող հարցերԶինծառայող Գրիգոր Զաքարյանը, ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն է գործել․ կա կալանավորված զինծառայող․ Ժողովուրդ200 մլն գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար 3 անձի մասով նախաքննությունն ավարտվել էՊուտինը շնորհավորել է Ինդոնեզիայի նախագահին Անկախության օրվա կապակցությամբԽուդաթյանը ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինԻրանը կոշտ քննադատել է Կանադային՝ ԱՄՆ-ին աջակցելու համարԽոշոր վթար Երևանում․ 21-ամյա վարորդի «BMW»-ն բախվել է երկու մեքենայի ու հայտնվել մայթինՏեսչական մարմինը հորդորել է սպառողներին չօգտվել Ռուբինյանց 41/1 գազալցակայանիցԲացահայտվել է շուրջ 3.4 միլիարդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության դեպք․ ՊԵԿՀորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան#ՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներՈղբերգական վթար Եղվարդում․ մոտոցիկլավարը մահացել է, 3 մարդ, այդ թվում՝ երեխա, վիրավորվել էՄահացել է 36-ամյա ամերիկացի դերասանուհի Հեյդեն ՊանետյերըՔարի լճի տարածքի աղտոտման վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ«Չկա գաղափարախոսություն, չկա ծրագիր, չկա կառավարում». Արցախի ԱԺ պատգամավոր ԱՄՆ-Իրան հակամարտությունը տեղափոխվում է տնտեսական դաշտ․ ԶաքարյանԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ ամենախիստ պատժամիջոցները․ Կալասի աղմկահարույց հայտարարությունը600 անօդաչու՝ Մոսկվայի ուղղությամբ․ զանգվածային հարձակման հետևանքով կան տուժածներՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետից կբռնագանձվի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամԴոնալդ Թրամփը ողջունել է Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի միջև Մեքքայում ստորագրված համաձայնագիրըԹավրիզ-Երևան ավիաչվերթները կվերականգնվենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 17-ի դրությամբՆիկոլ Միքայելյանը 7 գոլ է խփել Ադրբեջանի հավաքականի դարպասըՏիգրան Աբրահամյան․ Թուրքիան և Ադրբեջանը ՀՀ-ից «քամում» են առավելագույնը, իսկ շահույթը կենտրոնացնում իրենց ձեռքումՈւկրաինական հրթիռային հարված Բելգորոդին․ 6 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներՈսկանյան․ Բաքվի վարչախումբը պահում է հայ պատանդների, իսկ նրա «մասնագետները» որոշումներ են կայացնում ՀայաստանումԿոտրված ճյուղեր, թեքված էլեկտրասյուն և ջրալցված նկուղներ. արտակարգ իրավիճակ է ԳյումրիումԻնչ իրավիճակ է Լարսում եւ ՀՀ ավտոճանապարհներին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՍննդաբանները ներկայացրել են 5 «սուպերսնունդ»՝ արյան բարձր ճնշումը իջեցնելու համար Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը Երկուշաբթի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ութ երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Իսրայելին մեղադրել են Գազայում պատերազմը դադարեցնելու Թրամփի ծրագիրը տապալելու մեջ Toyota-ն, Tesla-ն և Alfa Romeo-ն հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են հետ կանչում վտանգավոր թերությունների պատճառով Իրանի խորհրդարանը հավանություն է տվել օտարերկրյա միջամտության դեմ օրենքին Իսրայելում տնային կալանքի տակ գտնվող հանցավոր հեղինակության տան մոտ դանակահարությամբ արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Վրաստանում պատմել են Հայաստանի հետ սահմանի հատման խարդախության սխեմայի մասին Գիտնականները նշել են, թե ում մոտ է քրոնիկ հիվանդությունների ռիսկը առավել մեծ «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել 63-ամյա վարորդը «Lexus LX470»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա վիրավnր Օգոստոսի 17-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրFerrari-ի առաջին էլեկտրամեքենան աճուրդում վաճառվել է ռեկորդային 40 մլն դոլարով 200 կգ ոսկու ձուլակտոր և միլիարդավոր լիրաներ. Թուրքիայում բացահայտել են հանցավոր կազմակերպության գործի մանրամասները Ֆիլիպիններում հինգ ռուս կանանց փրկել են մարդկանց թրաֆիքինգի ցանցիցԽոշոր վթար Արարատի մարզում. 5 վիրավորներից 2-ն օտարերկրացիներ են Կարմիր մսի մեծ քանակությունը կարող է վտանգ ներկայացնել աղիքների և սրտանոթային համակարգի համար․ բժիշկ Օգոստոսի երկրորդ կեսը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին Իսրայելի նախարարը կոչ է արել Գազայի հատվածում ամեն գիշեր 30-40 մարդ սպանել
Ամենադիտված