Հայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստր Ռայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով» Ադրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք» Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. Ղազարյան Թբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակ Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. Ղազինյան Հանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. Վարդեւանյան Միրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. Խամոյան ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 

Եվրադիտորդները շրջում են սահմանին, իսկ իշխանությունը պատերազմ է գուժում․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վայոց Ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղում, որը երեք կողմից սահմանակից է Նախիջևանին, մի քանի օր է՝ ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացնում։ «Խաչիկում մշակովի հողերը սահմանին են՝ մի քանի մետրի վրա։ Մեր հանդիպումների ընթացքում բնակիչներն են բարձրացրել խնդիրը, և մենք դիմեցինք ու հասանք նրան, որ դիտարկում իրականացվի։ Երրորդ օրն է՝ դիտորդներն աշխատում են»,- «Հրապարակ»-ին ասում է Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Թեև վերջին շրջանում այստեղ կրակոցներ չկան, բայց աշխատանքի սեզոնն է, ու գյուղացիները զգուշանում են։

«Մեզ մոտ գյուղատնտեսական եռուզեռ է, գաք, որ գյուղը մտնեք, մարդ չեք գտնի, բոլորը դաշտերում են։ Անցած տարի վարի ժամանակ կրակել էին տրակտորի վրա, դրա համար զգաստացնող քայլի դիմեցինք»,- այսպես է մեկնաբանում Հուսիկ Սահակյանը, իսկ Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն առհասարակ խուսափում է մեկնաբանությունից, միայն ասում է՝ ամեն ինչ հանգիստ է։ Նախօրեին, հիշեցնենք, ԵՄ առաքելության X-ի պաշտոնական էջում գրառում կար, որ Խաչիկ գյուղի վարչական ղեկավարի խնդրանքով Հայաստանում ԵՄ առաքելությունը հետեւել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար: Եվրադիտորդները հայտնեցին, որ շարունակում են ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, եւ որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է։

Վերջին շաբաթվա ընթացքում սա ԵՄ դիտորդական առաքելության հերթական իրազեկումն է՝ սահմանին իրավիճակի հանգիստ լինելու մասին, ի հեճուկս Բաքվի պաշտպանական գերատեսչության տեղեկատվական գորհին, թե սահմանի տարբեր հատվածներում իբր «Հայաստանի զինուժի ակտիվ տեղաշարժ է նկատվում»։ Բաքվի ձեռագիրը նույնն է՝ հնարավոր սադրանքի ու ագրեսիայի համար այսկերպ փորձում է տեղեկատվական հող պատրաստել։ Այս հայտարարությունների ֆոնին Հայաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրակել է Գեղարքունիքի մարզում՝ Կութի, եւ Սյունիքում՝ Տեղի ուղղությամբ։

Միեւնույն ժամանակ չեն դադարում իշխանության տարբեր օղակների հայտարարությունները, թե Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում։ Տավուշի 4 գյուղերը թշնամուն հանձնելն այդ սպառնալիքով արդարացնելու Փաշինյանի փորձին զուգահեռ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն X-ում գուժում էր, թե «Զատիկին Ալիեւի ռեժիմը եւ նրա դաշնակիցները ցանկանում են հարձակվել Հայաստանի վրա, որպեսզի խափանեն Նիկոլ Փաշինյանի եւ պետքարտուղար Բլինքենի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջեւ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը՝ ուղղված Հայաստանի զարգացմանն ու կայունությանը»։ Իսկ մինչեւ այս հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ իր հանդիպմանը հաջորդած ասուլիսին Ֆրանսիայի ԱԳ  նախարար Ստեֆան Սեժուրնեին էր մտահոգել Ադրբեջանի հռետորաբանությունը, որը, ֆրանսիացի պաշտոնյայի խոսքով, կասկածի տակ է դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ փորձում է կեղծ տեղեկատվություն տարածելով՝ Հայաստանի վրա բարդել էսկալացիայի պատասխանատվությունը։

Այս ինֆորմացիոն ֆոնը, Ադրբեջանի մարտավարությունն ու ՀՀ իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունը նկատի առնելով՝ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը մեզ ասում է՝ կարեւոր հարցն այն է, թե ինչ նպաստավոր պայմաններ են այժմ ստեղծվում թշնամու համար, եւ որ ուղղություններով նա կփորձի ինչ-որ գործողություններ իրականացնել։ Առնվազն այս փուլում լայնածավալ ու երկարաժամկետ գործողությունների, ըստ մասնագետի, Ադրբեջանը չի գնա, բայց լոկալ բախումները, հատկապես՝ Տավուշի ուղղությամբ, բացառված չեն։

«Այս իրավիճակում նրանց համար ամենանպատակահարմար գործողությունների ուղղությունը Տավուշի ուղղությունն է, որովհետեւ մեր իշխանություններն էլ են ամենաբարձր մակարդակով հայտարարում, թե այդ հատվածի գյուղերը երբեք մերը չեն եղել։ Սա Ադրբեջանին հիմք կարող է տալ՝ գործողություններ իրականացնել եւ միջազգային հանրությանն ասել, որ հենց հայկական կողմն է դրանք ճանաչում որպես Ադրբեջանի հող, եւ իրենք, ինչ-որ սրացումների ֆոնին, գործողությունների են դիմել։ Մենք նույն սցենարը տեսանք Արցախի դեպքում»,- բացատրում է մասնագետը եւ նկատում, որ ինչպես Արցախի պարագայում, այս դեպքում էլ, եթե սցենարներն այսպես զարգանան, նույն միջազգային հանրության արձագանքը չենք տեսնելու։

«Այստեղ վտանգը հատկապես այն է, որ նույն դիրքում կանգնած զինվորն է լսում այս իշխանությունների հայտարարությունները եւ լարված իրավիճակում ի՞նչ որոշում պետք է կայացնի, պայմանական, այդ հատվածի գումարտակի հրամանատարը, եթե ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ մենք ձեզ թիկունք չենք լինելու, որ այդ հողերն Ադրբեջանինն են»,- մտահոգություն է հայտնում Մանգասարյանը։

Ինչ վերաբերում է ԵՄ դիտորդների ակտիվությանը, մասնագետը հիշեցնում է՝ երբ այդ առաքելությունը Հայաստան էր գալիս, Փաշինյանը հայտարարում էր, որ նրանք եկել են, որպեսզի պատերազմ թույլ չտան։ «Հիմա, փաստացի, ունենք իրավիճակ, երբ այդ դիտորդներն իրենց գործին են, բայց վերահաս պատերազմի մասին նույն իշխանություններն են գուժում, ու ստացվում է, որ, փաստացի, նրանց չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունը, եթե նրանց առջեւ դրված էր պատերազմը կանխելու խնդիր»,- եզրափակում է ռազմական փորձագետը»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայաստանում կստեղծվի անհետ կորած անձանց էլեկտրոնային ռեգիստրԱֆղանստանը հայտարարել է, որ չի օգտագործելու իր տարածքը այլ պետությունների դեմՌայլի Բարնսը՝ Հայաստանի մասին․ «Հիացած եմ երկրի հարուստ քրիստոնեական ժառանգությամբ և մշակույթով»Ալինա Կաբաևան ներկայացել է Լավրովի կրած «ԽՍՀՄ» գրությամբ սվիտերովՈւկրաինան Լիտվայում զինամթերքի արտադրության մեջ 93 միլիոն եվրո կներդնիԱդրբեջանցի զինծառայողը, որը Շաքիում կրակել է հայ կնոջ վրա, դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է ԵրևանBloomberg. ՆԱՏՕ-ն պատրաստել է «պաշտպանության» ծրագիր՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր և արհեստական ​​բանականությունՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնելԳիտնականը զգուշացրել է Կամչատկայի Շիվելուչ հրաբխի հնարավոր հզոր ժայթքման մասին Մթնոլորտը սրվեց. «Լսում ենք իրար, պարո՛ն Վարդևանյան, պարո՛ն Ղազինյան, մի՛ ընդհատեք»Կրեմլում հայտարարել են Ուկրաինայի կողմից հակամարտության սրման մասինԹբիլիսիի քաղաքապետ. Արևմուտքը Վրաստանը կդիտարկեր որպես բուֆերային գոտի, եթե չլինեին վրացական իշխանությունների գործողությունները Օրենսդիրը գործադիրին ասում է՝ «քո աշխատողին տիրություն արա», ինչ է դա նշանակում. ՂազարյանԹբիլիսիի կենտրոնում 1788 թվականի հայկական հետքեր են հայտնաբերվել՝ ճանապարհաշինության ժամանակՄադրիդի դատարանը մերժել է բողոքի ճամբարը անհապաղ քանդելու գաղափարը Հանրային ծառայողի գրառումները ղեկավարին ուղարկելը հարցեր է առաջացնում. ՂազինյանԹրամփը գովաբանել է Հնդկաստանին լավ ընտրությունների կազմակերպման համար՝ այն շփոթելով Բրազիլիայի հետՀանրահավաքին չմասնակցելը Քալաշյանի համար հետևանքներ կունենար. ՎարդեւանյանՄիրզոյանն ու Արաղչին Թեհրանում քննարկել են ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր Իշխանամետ ակտիվությունը ներկայացվում է որպես քաղաքացիական դիրքորոշում. ԽամոյանԹուրքիայում գնաճը 2021 թվականից ի վեր նվազել է մինչև ամենացածր մակարդակըԿրեմլում բացահայտել են ԱՄՆ-ի հետ բանակցությունների թեմաներից մեկըՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են կատարել ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջըՎրաստանը հայտարարել է, որ չի ցանկանում լսել ԵՄ-ի քննադատությունը երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու համարՓրկարարները Կիպրոսի մոտ լաստանավի խորտակման հետևանքով ևս մեկ զոհի մարմին են գտելԱֆղանստանը հայտարարել է, որ երկիրը կարող է դառնալ առևտրի տարանցիկ կենտրոնԱդրբեջանի խորհրդարանի փոխնախագահը Հայաստանի մասին․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» Եկեք հաղորդում ներկայացնենք՝ հանրային ծառայողներին հավաքների տանելու վերաբերյալ. ՋուլհակյանԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է«Hyundai»-ից կրակոցներ արձակելու դեպքով 2 անձ ձերբակալվել էՌուսաստանում դոլարը կրկին թանկացել է՝ հասնելով 85 ռուբլուԱդրբեջանցու կրակnցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը կայուն է. ԱՆՖրանսիայում կոչ են արել դադարեցնել Ուկրաինային օգնությունը Իշխանության հանրահավաքին մասնակցելը քաղաքացիական դիրքորոշո՞ւմ է, ընդդիմադիրին՝ վերահսկո՞ւմ. ԽամոյանԳերիների հարցը՝ ՄԱԿ-ում. Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկներըԱնդրանիկ Քոչարյան․ «Եթե ադրբեջանցուն վերադարձնենք, ապա՝ ինչ-որ բանի դիմաց»Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանում ժանտախտի մասին լուրերը Մասնակցել եք ՔՊ-ի հանրահավաքին, հետո էլ քաղաքական չեզոքությունից եք խոսում. Վարդևանյանը՝ Քալաշյանին«Հայաստանում սահմանապահ դիրքերի հետ կապված խնդիրներ կան, դրանք պետք է լուծել»․ Անդրանիկ Քոչարյան Մեր ժողովրդի վրա ձեր կազմակերպած համաժողովը որքա՞ն «նստեց». Դավիթ Ղազինյանը՝ Վաչե ՔալաշյանինՄՄԿ-ն և ՀՀ նախարարությունը քննարկել են միգրացիոն տվյալների կառավարման բարելավումըՆախագահողին կխնդրեմ չուշանալ հանձնաժողովի նիստերից, իսկ ուշանալու դեպքում գոնե ներողություն խնդրել ներկաներից.Ղազարյանը՝ Արուսյակ ՋուլհակյանինՊՆ-ում քննարկել են զորամասերում կարգապահության ամրապնդման հարցերըՊորտուգալիայի հավաքականի մարզիչը պատմել է Ռոնալդուի հետ զրույցի մասին«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերել
Ամենադիտված