Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա «Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստում Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 

Նիկոլի շուլերությունը. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը․ Աշոտյան

Ժամանց
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը․

Նիկոլի շուլերությունը ծուղակ է. հեծանիվ-լոբի-TikTok-ն արդեն չեն բավարարում. իրականում ո՞ւմ համար էր ասուլիսը:
 
 
Ամառային շոգերին սեզոնային հանգստից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքը վերադառնում է իր սովորական ռիթմին, և Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե չփորձեր հենց սկզբից օրակարգեր ձևավորել գալիք ամիսների համար: Հանրային ուշադրության հորմոնալ ասեղի կարիքը չէր բավարարվում հեծանիվ-լոբի-TikTok ձևաչափով, և կոնտենտի, իրական բովանդակության վակուումը նա փորձեց լցնել վերջին ասուլիսով:
 
Այդ, առաջին հայացքից ինքնանպատակ մեդիաակտիվության մյուս շարժառիթը երկրի քաղաքական գործընթացները դեպի 2026թ.-ի հերթական ընտրություններ ուղղորդելն էր: Եվ կարող եմ հստակ պնդել. Նիկոլի վերջին ասուլիսն առաջին նախընտրական ասուլիսն էր:
 
Եվ, վերջապես, երրորդ արձանագրումս այն էր, որ այդ ընտրական ասուլիսի հիմնական լսարանը, նպատակային թիրախը «դուրսն» էր՝ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, գերտերությունները և գեոպոլիտիկ կենտրոնները: Նման թարգետավորման նպատակը պարզ է. առանց դրսի աջակցության և լոյալության՝ Նիկոլը ոչ միայն չի հաղթի 2026թ.-ին, այլև պարզապես չի հասնի այդ ընտրություններին:
 
Ասուլիսից ամենաքննարկվող դրվագներից մեկն Ադրբեջանին հրապարակավ արված առաջարկն է՝ ստորագրել համաձայնեցվածը և շարունակել բանակցել տարաձայնությունների շուրջ: Այս մանևրի իմաստը նույնպես պարզ է և գալիս է հաստատելու դեռևս ամիսներ առաջ արած իմ այն կանխատեսումը, որ Նիկոլին 2026թ.-ին ընդառաջ օդի և ջրի պես պետք է թուղթ, որը կկոչվի «Խաղաղության պայմանագիր»՝ անկախ նրանից, թե ինչի մասին է այն լինելու:
 
Սակայն ակնհայտ է, որ տվյալ մոտեցումը հայ ժողովրդին խաբելու հերթական մախինացիան է, թոզ փչելու շոու, որի վրա Փաշինյանը կառուցելու է իր ողջ ռազմավարությունը 2026թ.-ին վերարտադրվելու համար: Այս շուլերությունը ոչ միայն ծուղակ է, այլև ամբողջությամբ հակասում է դիվանագիտական աքսիոմներից մեկին՝ «ոչինչ համաձայնեցված չէ, մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ»: Ի դեպ, փաշինյանական վարչախումբը պարբերաբար ժամանակին հիշատակում էր հենց այս մոտեցումը:
Բերեմ կենցաղային օրինակ:
 
Պատկերացրե՛ք, որ սրտի սուր ինֆարկտով հիվանդին բերել եք հիվանդանոց՝ կյանքը փրկելու համար: Բժիշկները մի քանի ժամ խորհրդավոր դեմքերով և լատիներեն բառերով ինքնամոռաց քննարկումներից հետո դուրս գան ռեանիմացիայից և մոտենան ձեզ՝ որպես հիվանդի հարազատների՝ հետևյալ առաջարկով.
– Գիտե՞ք,- ակնոցները ուղղելով՝ հեռվից սկսեն նրանք,- ձեր հիվանդը, բացի ինֆարկտից, ունի նաև բազմաթիվ այլ հիվանդություններ: Թե ինչպես բուժել նրա ինֆարկտը, մենք դեռ վերջնական չենք որոշել, բայց պատրաստ ենք անհապաղ սկսել նրա եղունգների գրիբոկի, խրոնիկ թութքի, քթի պոլիպի և սեղանատամի կարիեսի բուժումը:
Արդյո՞ք կտաք ձեր համաձայնությունը՝ մահամերձ պառկած հարազատին նման առաջնահերթ «բուժում» իրականացնելու:
 
Բնական է, որ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով Փաշինյանի գերակայությունները, շարունակելու է նրան դեմ տալ է՛լ հայկական զինված ուժերի համար սահմանափակումներ, է՛լ Սահմանադրության փոփոխություն, է՛լ ԵՄ դիտորդական առաքելության փակում, է՛լ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նիկոլին չի փրկում անգամ Ալիևի հետ один на один մնալու ցանկությունը, որի հիմքում, կարծում եմ, նաև գեոպոլիտիկ խաղերի ընթացքում ստացած տրավմաներն են, որոնք ամոքելու համար էին նաև որոշակի ռևերանսները Ռուսաստանի հասցեին:
Ի դեպ, ԵՄ դիտորդական առաքելությունը դադարեցնելու՝ Ալիևի նոր պահանջի հիմքում նույնպես ցանկությունն է՝ հաճոյանալ Մոսկվային: Ալիևը հմտորեն օգտագործում է ՌԴ-Արևմուտք հակասությունները և Փաշինյանի բոլոր կիքսերն այդ դաշտում: ԵՄ-ն Ալիևից չի նեղանա նման առաջարկի համար (տե՞նց բաներ են ներել Ալիևին Բրյուսելում): Բայց գերզգայուն դարձած Մոսկվան հաստատ «բարձր կգնահատի» Ադրբեջանի նախագահի նետած քարը եվրաբյուրոկրատների ապակեպատ օֆիսների ուղղությամբ:
 
Ի մի բերելով փաշինյանական ասուլիսի տեսանելի և ենթադրելի տողատակերը՝ կարող ենք պոստֆակտում կարգախոս առաջարկել իրեն՝ դրսում իր համար բարենպաստ միջավայր ձևավորելու ջանքերին՝ «Օգնե՛ք ինձ՝ ծառայել ձեզ»:
 
Ավա՜ղ, կասկած չունեմ, որ իրադարձությունների նման ընթացքի դեպքում Փաշինյանը կրկին կզիջի Ալիևին, կունենա Արևմուտքի սատարումը և նորից հույսեր կարթնացնի Մոսկվայի մոտ: Եվ այս ամենը բացառապես մեր՝ հայերիս հաշվին:
 
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
03.09.2024թ.
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան
Ամենադիտված