Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա «Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստում Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը Ֆրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարում 

Բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք․ Փաշինյանը հանդիպել է մարզիկների հետ

Բլոգոսֆերա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի հավաքականի մարզիկներին, նրանց մարզիչներին և ֆեդերացիաների ղեկավարներին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հայաստանի Հանրապետությունը Փարիզի Օլիմպիական խաղերին պատվով ներկայացնելու համար և հավելել, որ Կառավարությունը փորձել է հնարավորն անել, որպեսզի հարմարավետ պայմաններ ստեղծի հավաքականի համար` Օլիմպիական խաղերին մասնակցելու առումով:

«Իհարկե, բոլորս հույս ունեինք, որ մենք նաև օլիմպիական ոսկիներ կունենանք, բայց սպորտը սպորտ է, և միշտ չէ, որ ցանկություններն իրականություն են դառնում: Մենք պետք է ճիշտ վերաբերմունք ձևավորենք այս իրադրության նկատմամբ, վերլուծենք նախորդ շրջանում մեր կատարած աշխատանքը, հասկանանք՝ ի՞նչն է արդյունավետ, ի՞նչն է պակաս արդյունավետ, ի՞նչն ենք ճիշտ արել, ի՞նչը սխալ և պատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ առաջիկայում կկատարվի վերլուծական աշխատանք՝ հետագա անելիքները ավելի կոնկրետացնելու նպատակով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարության քաղաքականությունը շարունակում է մնալ նույնը: Վարչապետը նշել է, որ հայկական սպորտի ֆունդամենտալ խնդիրներից մեկն ակնհայտորեն մարզական ենթակառուցվածքների բացակայությունն է կամ ցածր որակը: «Ուրախությամբ պիտի ասեմ, որ այսօր մեծ մասշտաբի մարզական ենթակառուցվածքներ են ստեղծվում Հանրապետությունում, այդ թվում՝ ոլորտի հայտնի մարզիկների հետ համագործակցված: Մեր հանձնառությունը՝ Օլիմպիական չեմպիոնի անունով ունենալ մարզադպրոց՝ շարունակում է մնալ տեղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկայում մասնավոր-պետություն համագործակցությամբ մարզերում ստեղծվելու են մարզական ենթակառուցվածքներ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը մարզերում կկառուցի մարզական կենտրոններ, և կառավարումը կհանձնի պրոֆեսիոնալ ընկերությունների: «Նաև այդ կենտրոններում երեխաների այցելությունները կֆինանսավորենք՝ ինչպես դպրոցն ենք ֆինանսավորում երեխայի թվով: Ամեն կենտրոնի որոշակի քվոտա կհատկացվի, որպեսզի երեխաների մասնակցությունը ֆինանսավորենք»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ սպորտին պետք է վերաբերվել որպես տնտեսության ճյուղի: Վարչապետի համոզմամբ՝ ամենակարևոր տնտեսական բաղադրիչը հետևյալն է՝ կա ներդրում, կա ճիշտ կառավարում՝ կա արդյունք, չկա ներդրում, չկա ճիշտ կառավարում՝ չկա արդյունք:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կառավարության և մարզական ֆեդերացիաների արդյունավետ աշխատանքը: Վարչապետը նկատել է, որ Հայաստանի հավաքականից Փարիզի Օլիմպիական խաղերում նոր սերնդի բավականին թվով մարզիկներ են եղել, որոնց հետ հույսեր ենք կապում: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աջակցության ծրագրերն ինչպես նախանշված են՝ կշարունակվեն: «Եվ ամփոփելով՝ կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր նվիրումի, ձեր ելույթների, ձեր ջանքի համար: Կարծում եմ՝ գիտեք և պատկերացնում եք, թե մենք բոլորս ինչպիսի մեծ հուզումով ենք սպասել լուրերի»,- ասել է Կառավարության ղեկավարը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ևս շնորհակալություն է հայտնել Օլիմպիական հավաքականի մարզիկներին, ֆեդերացիաներին և մարզիչներին՝ մեծ ջանքի և նվիրումի համար՝ հավելելով, որ Օլիմպիական խաղերին երկրպագուները հնարավորություն են ունեցել մարզիկների մրցելույթներին հետևել Փարիզում «Հայաստանի տանը»: «Սա էլ հրաշալի միջավայր ձևավորեց խաղերի շուրջ, որտեղ նաև մեր մարզիկները կարողանում էին իրենց մրցելույթներից հետո այցելել, շփվել երկրպագուների հետ, հարցուպատասխան ունենալ, կիսվել իրենց տպավորություններով։ Նաև մի միջավայր էր ձևավորված, որտեղ հնարավորություն էին ընձեռնվում ավելի միասնական դիտել մրցելույթները և ցավել հաջողության ու հաղթանակի համար»,- ասել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի Հայաստանի մարզիկները միջազգային մրցաշարերում արդեն իսկ նվաճել են 224 մեդալ, ու դեռևս մինչ տարեվերջ սպասվում են բազմաթիվ մրցաշարեր։

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանն Օլիմպիական խաղերին մասնակցել է 15 մարզիկով, որոնցից երեքն ունեցել են թույլտվություն կամ սպիտակ քարտ։ «Դա նշանակում է, որ երեք մարզիկներից մենք լուրջ ակնկալիքներ չէինք կարող ունենալ, այդ մարզաձևերում մենք բարձր արդյունքներ առայժմ չունենք, բայց գնում ենք այդ ուղղությամբ։ Մնացած 12 մարզիկներից երեքը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նվաճել է արծաթե մեդալ, մեկը՝ երրորդ տեղը՝ բրոնզե մեդալ, մեկը՝ չորրորդ տեղը, երկու մարզիկ՝ հինգերորդ, մեկ մարզիկ՝ վեցերորդ, երեք մարզիկ՝ յոթերորդ և մեկ մարզիկ՝ իններորդ տեղը։ Այսինքն՝ 12 մարզիկներն էլ եղել են տասնյակում։ Ծանրամարտի Հայաստանի հավաքականն Օլիմպիական խաղերում, թիմային հաշվարկում, ոչ պաշտոնական, եղել է երկրորդը՝ զիջելով միայն Վրաստանի հավաքականին։ Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում եղել է հինգերորդը։ Ընդհանուր առմամբ, այս ամառային Օլիմպիական խաղերին մասնակցել է 206 երկիր, մեդալ են նվաճել 91 հավաքական, Հայաստանի հավաքականը 66-րդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Որակական առումով, սա անկախ Հայաստանի հավաքականների երրորդ ելույթն էր: Ավելի լավ ելույթ ունեցել ենք 2016 թվականին և 1996 թվականին, երբ ունեցել ենք չեմպիոն, իսկ մյուս որակական խաղերից սա երրորդն էր»,- տեղեկացրել է Գիլոյանը՝ ավելացնելով, որ մինչ Օլիմպիական խաղերին գնալը Կառավարությունը հանձինս նախարարության՝ իր բոլոր պարտականությունները կատարել է:

Հաջորդիվ քննարկվել են Հայաստանում մարզական ենթակառուցվածքների բարելավմանը, հաջորդ Օլիմպիական խաղերին նախապատրաստվելուն, սպորտի զարգացման ուղղությամբ քայլերին վերաբերող հարցեր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Սիրիան կոչ է անում Եվրամիությանը վերացնել Դամասկոսի դեմ պատժամիջոցներըԻ՞նչ են մտածում քաղաքացիները Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին (տեսանյութ)Իրանը ապահովել է Թուրքիայում կալանված Caspian Airlines-ի ինքնաթիռի ազատ արձակումԳիտնականները մկների վրա փորձարկել են վարակված վերքերի ապաքինումն արագացնող մեթոդ«Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ ստացել են լուծում»․ ՄԻՊ Մանասյան Հարցված գերմանացիների գրեթե 90%-ը դժգոհ է Merz-ի աշխատանքիցՊեսկովի կոշտ ուղերձը Կիևին, Սեուլի պահանջն ու Պուտինի ազդանշանը Արևմուտքին
Ամենադիտված