23 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամները
ԲլոգոսֆերաԿառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշեց եւս երկու ամսով երկարաձգել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության (300 հազարական դրամ) տրամադրման ծրագիրը:
Նշենք, որ նախատեսված էր ծրագիրն իրականացնել մինչև 2024թ. օգոստոս ամիսը ներառյալ, այժմ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ:
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 23 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրման ֆինանսական հաշվարկը 2024 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների համար կազմում է 13.800.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2024-ի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին: