Լայպցիգում միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Փարաջանովի 100 ամյակին
ՀասարակությունԼայպցիցի EduArt Galeria-ում տեղի է ունեցել Սերգեյ Փարաջանովի 100 ամյակին նվիրված ցուցահանդես-միջոցառում, որին իրենց ստեղծագործություններով մասնակցել են մոտ 25 հայ գերմանաբնակ արվեստագետներ՝ նկարիչներ, երաժիշտներ և այլ ստեղծագործողներ: Միջոցառումը կազմակերպվել է Լայպցիգի Հայ մշակութային միության կողմից՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ և անցկացվում է Լայպցիգի Միջմշակութային շաբաթների շրջանակում (Interkulturelle Wochen Leipzig 2024), ինչպես նաև Երևան-Լայպցիգ քույր քաղաքների համագործակցության շրջանակներում: Հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։
Ցուցահանդեսը բաց է այցելության համար մինչև սեպտեմբերի 14-ը, ապա այն կցուցադրվի Գերմանիայի տարբեր քաղաքներում։