Ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է
ՏեսանյութերԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Գեղարքունիքի մարզի «ՅՈՒՐԱՅ-ԼԵՎԼ» ՍՊԸ-ում արձանագրել են ապօրինի ջրառ։
Պարզվել է, որ Ընկերությունը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալած գ.Արտանիշի ափամերձ հատվածի «Հայկական ճամբար» հանգստի գոտում շահագործելով ապօրինի խորքային հոր իրականացրել է առանց թույլտվության ջրօգտագործում։
ԲԸՏՄ Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության։