Խոսվել է միայն կոմունիկացիաները՝ մասնավոր պահնորդական ընկերության կողմից վերահսկելու հնարավորության մասին. ԱԳ փոխնախարար
ՏեսանյութերԲաքվի հետ բացվելիք կոմունիկացիաները միջազգային մասնավոր ընկերության պատվիրակելու հայտարարության շուրջ որևէ հավելյալ տեղեկատվությունը այս պահին առկա չէ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
«Եթե հայկական կողմում միջազգային ընկերությանը պատվիրակվի հսկողությունը, ենթադրվում է, որ ադրբեջանական կողմում ևս պետք է այդ նույն ընկերությունը հսկողությունն իրականացնի: Առայժմ խոսվել է միայն դրա հնարավորության մասին։ Որևէ հավելյալ տեղեկատվություն չկա, դրա մանրամասները, դետալները դեռևս չի քննարկվել ու որևէ հստակ պայմանավորվածություն դրա շուրջ դեռևս չկա»,- ասաց նա:
Մնացականյանը բացասական պատասխան տվեց հարցին, թե դա չի՞ խախտելու ՀՀ ինքնիշխանության սկզբունքը. «Դա կախված է մանրամասներից, ընկերությունը կարող է սպասարկել, ճանապարհին նաև հայ մաքսավոր ու սահմանապահ են լինելու։ Սա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանության մեջ է, թեև ուղիղ կապ չունի»,- նշեց Սաֆարյանը՝ ընդգծելով, որ դրա շուրջ դեռ նախնական պայմանավորվածություն չկա: