Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
ԻրավունքՉեխիայի Պլզեն քաղաքում ավարտվել է հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ներկայացրել է մրցումային վերջին օրվա արդյունքները։
Գոհար Հարությունյան / Լիլիթ Մկրտչյան / Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճել է ոսկե մեդալ։
Գոռ Խաչատրյան / Հայկ Մինասյան / Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։
50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան / Անահիտ Սարգսյան / Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։