Մոնղոլիան բացատրել է՝ ինչու չի ձերբակալել Պուտինին
Տեսանյութեր
Մոնղոլիայի իշխանությունները Միջազգային քրեական դատարանի հրամանով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց հրաժարվելը բացատրել են երկրի էներգետիկ կախվածությամբ և չեզոքությամբ։ Այս մասին գրում է Politico-ն։
Նրա խոսքով՝ Մոնղոլիան իր նավթամթերքի 95 %-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20 %-ը ներմուծում է հարևան երկրներից։ «Այս մատակարարումները չափազանց կարևոր են մեր գոյության և մեր ժողովրդի գոյության ապահովման համար։ Մոնղոլիան միշտ պահպանել է չեզոքության քաղաքականությունը իր բոլոր դիվանագիտական հարաբերություններում», - ասել է պաշտոնյան:
Քանի որ Մոնղոլիան չի կատարել ՄՔԴ-ի հրամանը, որի անդամն է, երկիրը, ըստ անանուն իրավաբանի, հավանաբար կենթարկվի քրեական հետապնդման:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)