Քուվեյթում իրանական նավ է խորտակվել. կան զոհեր
Հասարակություն
Իրանական Ara Bakhtar-1 բեռնատար նավը, որն ունեցել է վեց հոգանոց անձնակազմ, վթարի է ենթարկվել սեպտեմբերի 1-ին։ Այն խորտակվել է Քուվեյթի տարածքային ջրերում։ Անձնակազմի երեք անդամների մարմինների որոնողական աշխատանքները շարունակվում են, ասել է Իրանի ծովային տրանսպորտի և նավահանգիստների կազմակերպության անվտանգության և առափնյա պահպանության բաժնի ղեկավար Նասեր Փասանդեն, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Խորտակված նավի անձնակազմի վեց անդամների ցանկում եղել են Իրանի և Հնդկաստանի քաղաքացիներ։ Երեք մարդկանց դիերը հայտնաբերվել են, ևս երեք դիերի որոնողական աշխատանքները շարունակվում են», - նրա խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։
Իրան-Քուվեյթ համատեղ որոնողափրկարարական գործողությունը սկսվել է կիրակի կեսօրին՝ միջադեպի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո։ Երեք նավաստիների՝ Հնդկաստանի քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված՝ խորհրդակցություններ են անցկացվել արտաքին գործերի նախարարության հետ։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից