Գրիգոր Մինասյանի նախկին օգնականը Արգիշտի Քյարամյանի քավորությամբ ամուսնացել է (տեսանյութ)
Հասարակություն24News-ին հայտնի է դարձել, որ երեկ Էջմիածնի «Նոր Դվին» ռեստորանային համալիրի հարսանյաց սրահներից մեկում տեղի է ունեցել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի նախկին օգնական Վերա Սերոբյանի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի հարսանյաց արարողությունը։
Զույգի հարսանքավորը եղել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, վերջինս միայնակ է ներկայացել արարողությանը՝ առանց տիկնոջ։ Մեզ փոխանցեցին, որ քավորկինը հարգելի պատճառներով բացակայում է։
Նշենք, որ ըստ մեր աղբյուրի՝ հարսանիքին հրավիրյալների թվում չկար արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Զույգի հարսանյաց հանդեսին երգել է Արտաշ Ասատրյանը։