Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասին Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերը Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումը Գևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. Պեսկով Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա «Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին 

Փաշինյանի կառավարության միլիարդանոց «նվերը» նախկին պաշտոնյայի որդուն. «Հետք»

Արտակարգ Պատահար

Հետք․am-ը գրում է.

Նախկին իշխանության հայտնի ներկայացուցիչներից մեկի՝ ՀՀԿ-ական Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդ Սադոյանը, իր 33-ամյակի օրը՝ օգոստոսի 29-ին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունից հրաշալի «նվեր» է ստացել: Այս մասին գրում է «Հետքը»։

«Այդ օրը գործադիրը չզեկուցվող կարգով կայացրել է մի որոշում, որով Ա. Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին (Next Gen Sports) պիտի օտարի «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն: Սա պետական ընկերություն է, որն իր հաշվեկշռում ունի Երեւանի կենտրոնում՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող շուրջ 2 հա հողամաս: Բայց սա ամենը չէ: Նույն որոշմամբ Կառավարությունն անհատույց օգտագործման իրավունքով 1,85 հա մակերեսով անշարժ գույք է տրամադրելու Սադոյանի ընկերությանը Ավան վարչական շրջանում:

Կրթությամբ իրավաբան, դիվանագետ ու տնտեսագետ Ալֆրեդ Սադոյանն այս հողամասերում նախատեսում է սպորտային ներդրումային ծրագիր իրականացնել աշխարահռչակ իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Ռուբեն Սադոյանը 2007-2017 թթ. ԱԺ պատգամավոր էր ՀՀԿ-ից, իսկ 2017-2022 թթ. ՀՀ դեսպանն էր Վրաստանում: Ալֆրեդ Սադոյանն էլ, ըստ իր LinkedIn-ի էջի, 2013-2018 թթ. աշխատել է ԱԳՆ-ում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ 2018-ի մայիս-հոկտեմբերին եղել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի օգնականը: 2021-2023 թթ. կրտսեր Սադոյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ-ի կարգավորող մարմինն է) արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանի օգնականն էր։ Քամալյանն այդ պաշտոնը զբաղեցրել է 2020-2024 թթ., իսկ վերջերս՝ օգոստոսի 27-ին, նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական:

«Պանդորայի փաստաթղթեր»․ Վրաստանում ՀՀ դեսպանի որդին ու եղբայրը ծրագրել էին օֆշորի միջոցով արտերկրում ներդրումներ կատարել

Այդուհանդերձ, «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ն նոր ընկերություն է. հիմնադրվել է Երեւանում այս տարվա փետրվարին, սեփականատերն ու տնօրենը Ա. Սադոյանն է: Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ զբաղվում է սպորտի բնագավառում կրթական գործունեությամբ, իսկ ներդրումային ծրագրից տեղեկանում ենք, որ ընկերության հիմնական խնդիրը եւ նպատակը Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Սակայն, կրկին ՊԵԿ-ի համաձայն, ՍՊԸ-ի գործունեությունը ներկա պահին ժամանակավոր դադարեցված է:

«Հրազդան մարզահամալիր» պետական ՓԲԸ-ն 2006-ի դեկտեմբերին ներառվել է մասնավորեցվող պետական գույքի ցանկում: Փաստորեն, մինչեւ այս վերջին գործարքը պետությունը փորձում էր օտարել այդ ընկերությունն ու դրան պատկանող գույքը: Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը հանձնվել էր ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտեին (ՊԳԿԿ):

2023-ի մարտին Կառավարությունը որոշել է Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ գտնվող եւ ՓԲԸ-ին պատկանող հողամասից 1,55 հա-ն առանձնացնել եւ նվիրել Երեւան համայնքին՝ «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու համար (մարզադպրոցը ներկայում գործում է Երեւանի Մոսկովյան 3 հասցեում, որի վերակառուցումը նպատակահարմար չի համարվել): Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ նշված 1,55 հեկտարի վրա (հասցեն՝ Ծիծեռնակաբերդի խճուղի 2/2, վերեւի քարտեզում՝ մանուշակագույն) շինարարությունը մեկնարկելու է 2024 թ. երկրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր): Կառուցվելու է ավելի քան 530 մարզիկի համար նախատեսված  մարզական կառույց: Շինարարության վերջնաժամկետը 2026 թվականն է, քանի որ մարմնամարզության 2027 թ. Եվրոպայի առաջնությունից առաջ (այն ընդունելու է Երեւանը) այստեղ փորձնական մրցումներ են անցկացվելու:

2024 թ. հունիսին էլ Կառավարությունը որոշել է «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ի մնացած 2 հա հողամասից որպես նվիրատվություն վերցնել 0,1 հա-ն (վերեւի քարտեզում՝ շագանակագույն) եւ ապա ամրացնել Պետգույքի կառավարման կոմիտեին: Ծիծեռնակաբերդի խճուղի 2/1 հասցեի այս հողամասի վրա է գտնվում «Արարատ-73»-ին նվիրված ֆուտբոլիստների արձանախումբը, որը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ եւ բացվել է 2016 թ.:

Եվ ահա օգոստոսի 29-ին գործադիրը որոշեց պետական ՓԲԸ-ն իր մնացած բոլոր ակտիվներով ու պարտավորություններով օտարել Ալֆրեդ Սադոյանի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ-ին»–գրել է լրատվամիջոցը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոկտեմբերի 2-ին լավագույնն է ավելի ուշադիր լինել ձեր զգացմունքների նկատմամբ. կվերդառնան հին պատմությունները Կենդանակերպի երեք նշան, որոնց այս աշուն հաջողություն է սպասվում Այս երեք ամիսներին ծնվածների համար 2027 թվականը շրջադարձային կլինի Ի՞նչ են պատմում Մարսի տարօրինակ «խութերը» մոլորակի անցյալի մասինՁերբակալվել է Վահրամ Սահակյանը. Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի դեմ. Լավրով (տեսանյութ) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում ՔՊ Վարչության նիստում քննարկվել են Աբովյանի ՏԻՄ ընտրությունների և ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցերըՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի դեսպանությունների միջոցով անձնագրերի տրամադրումըԳևորգ Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին Հույս ունենք, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը. ՊեսկովԵրևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա«Զզվելի հարվածներ են հասցրել»․ Զելենսկին՝ Ռուսաստանի նոր հարձակման մասին Վերջին 5 տարում իրականացվել է կատաղության դեմ շուրջ 15․000 պատվաստումՎերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցըՖրանսիայում համազգային գործադուլ և բողոքի ցույցեր են9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա հարձակման մասին ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՎահրամ Սահակյանի նկատմամբ վարչական վերահսկողություն է սահմանվել Մուայթայ․ Չեմպիոններ ու մեդալակիրներ միջազգային մրցաշարումԿենսաթոշակառուները ՄՍԾ աշխատակցի միջոցով կկարողանան բանկային հաշիվ բացել և ծառայություններից օգտվել. նոր կարգավորումՄոսկվան այժմ պատրաստ չէ լուրջ բանակցությունների. Մերց 1 կգ-ից ավելի չհայտարարագրված ոսկյա իրեր են հայտնաբերվել «Սարփի» մաքսակետումԵրևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնասՍտամբուլում թռիչքից առաջ կալանել են իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը. Anadolu Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվիԷներգաբլոկի շահագործումը` կիզակետում․ Միջուկային կարգը փլուզվում է. Փհենյանը՝ ԱՄՆ-ին (տեսանյութ) Մեր երկար ձեռքը ձեզ կհասնի՝ որտեղ ցանկանաք․ Նեթանյահուն հայտարարել է Իսրայելի վրա պատրաստվող հարձակման մասինՀայաստանը դարձնում են «երկրորդ Ուկրաինա», իսկ Եկեղեցին այս փորձությունն էլ կհաղթի․ Հարությունյան (տեսանյութ)Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածքՍրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան առաջատար պատճառըՍարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնիցԻսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է արտասահմանում ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցինՍոնա Ղազարյանը ԵԽԽՎ-ում խոսել է Հայաստանի ընտրություններին արտաքին միջամտությունից Պապոյանն այցելել է Պռոշյանի կոնյակի գործարանի մթերման կետ«NASA»-ն հայտնել է՝ երբ «Starliner»-ը կրկին անձնակազմով կթռչի տիեզերքԵՄ-ում ավտոմոբիլային վառելիքը մեկ տարում թանկացել է 23,8 տոկոսովՊատրաստ եմ բանտ գնալ.ոչ մի դեպքում մանդատս չեմ դնի. Ղազարյան (տեսանյութ) Գլխավոր դատախազությունում քննարկվել է դատախազական աշխատանքի հայաստանյան և ամերիկյան փորձըՆախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն էՎուչիչը նախընտրական տեսանյութում մատուցող է դարձել ու «մերժել» ՆԱՏՕ-ին«Ես բոլոր վաստակած գումարներս չեմ ծախսում». Վիկտորյա Բոնյա Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբԿալասն ու ալ-Շեյբանին քննարկել են Եվրամիություն-Սիրիա հարաբերությունները Դու գնացել ես, բայց երգդ չի լռում. Հայկոյի մայրիկը հուզիչ գրառում է արել որդու կյանքից հեռանալու 5-րդ տարելիցին Իրանական ռիալը ռեկորդային անկում է գրանցել. մեկ դոլարը՝ ավելի քան 2,5 միլիոն ռիալՌուսաստանի փլուզում` ԽՍՀՄ-ի սցենարով. ԿՀՎ-ի տնօրեն զգուշացումը` Պուտինին Քաղցկեղի նոր դեպքերի շուրջ 12 տոկոսը կապված է վարակների հետ. հետազոտությունԱՀԿ-ն վեց տարվա ընթացքում հաստատել է ժանտախտի դեպքեր վեց երկրներումԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ
Ամենադիտված