Երևանում բախվել են «BMW»-ն ու մոտոցիկլը
ՏեսանյութերԵրեկ՝ սեպտեմբերի 2-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:20-ի սահմաններում Էրեբունի և Նոր Արեշ 26 փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդի, մոտոցիկլավարի ինքնությունը և արդյոք տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե՝ ոչ։