Մահացել է միջուկային սուզանավերի գլխավոր կոնստրուկտոր Իգոր Սպասկին
Իրավունք
98 տարեկան հասակում մահացել է ակադեմիկոս Իգոր Սպասկին, ով երկար ժամանակ աշխատել է որպես «Ռուբին» Ծովային ճարտարագիտության կենտրոնական նախագծային բյուրոյի գլխավոր կոնստրուկտոր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նավաշինության ոլորտի աղբյուրին։«Իգոր Դմիտրիևիչ Սպասկին մահացել է»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։Աղբյուրի հաղորդմամբ՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը ցավակցություն է հայտնել Սպասկու մահվան կապակցությամբ։«Տասնամյակներ շարունակ Իգոր Դմիտրիևիչ Սպասկին ոչ միայն ստեղծեց սուզանավերի նոր սերունդներ, այլև պահպանեց համախոհների թիմը՝ նրանց փոխանցելով իր անգնահատելի փորձը», - նշել է նահանգապետ Բեգլովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)