Էրդողանն ընդունել է Ռուսաստանի հրավերը
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ռուսաստանի իշխանությունների հրավերը՝ մասնակցելու Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, հայտարարել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Առաջարկը փոխանցվել է թուրքական կողմին, Էրդողանն այն ընդունել է»,- «Ինտերֆաքսին» ասել է Ուշակովը։
Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել էր, որ Վլադիմիր Պուտինի Թուրքիա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն. այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի 2024 թվականի հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։