Քաղաքացիները դատարանի բակում են` ի աջակցություն Առուշանյանի
ՀասարակությունHraparak.am-ը գրել է.
Գորիսի դատարանի մոտ տասնյակ քաղաքացիներ են հավաքվել՝ ի աջակցություն քաղաքապետ Առուշ Առուշանյանի: Այսօր դատարանում քննվելու է Առուշանյանի ազատազրկման հարցը:
Ավելի վաղ գրել էինք, որ օգոստոսի 22-ին Պրոբացիայի ծառայությունը դիմեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատժատեսակը փոխելու եւ նրան կալանավորելու վերաբերյալ։
Մինչ այդ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել էր գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել 3 դատական ակտ, մեկով Առուշանյանը տուգանվել էր 700 հազար ՀՀ դրամով, մյուսով պետք է անցնի մեկ տարի եւ վեց ամիս փորձաշրջան, երրորդով՝ դատարանի որոշմամբ հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոն։
Ըստ Պրոբացիայի ծառայության՝ Առուշանյանը չի կատարել օրենքի պահանջը, ուստի ծառայությունը դիմել է դատարան՝ նրան ազատազրկելու համար: