ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցեր Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանը Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ Մարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութին Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար Աշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքել Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց Ֆրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄ 

Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը որևէ գործնական առաջընթաց չարձանագրեց. Գեղամ Մանուկյան

Համաշխարհային Մամուլ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայ-թուրքական թղթե «համաձայնությունները»...

Երեքշաբթի Մարգարայում Ռուբինյան-Քըլըչ երկփուլ հանդիպումից հետո հատուկ չէի շտապում հրապարկային մեկնաբանություններ անել, սպասելով, որ երկու կողմից պաշտոնական հայտարարությունները կամբողջացնեն հանդիպման պատկերը։

Հիմա արդեն կարող եմ մի քանի արձանագրում կատարել։

Երկամյա դադարից հետո հերթական հանդիպումը եւս որեւէ գործնական առաջընթաց չարձանագրեց, սահմանափակվեցին վերահաստատելով նախկինում իբր ունեցած պայմանավորվածություններին կառչած մնալու մասին հայտարարությամբ։

Բայց, դեռ 2022-ի հուլիսի 1-ին Վիեննայում պայմանավորվել էին՝

 «...հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»:

 «...հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները»:

(https://www.mfa.am/.../2022/07/01/Armenia_Turkey_4th/11527)։

Երկու տարի անց էլ առաջին պայմանավորվածությունը կյանքի չի կոչվել, իսկ բեռնափոխադրումների արգելքը մեկ տարի ուշացումով վերացվել է, սակայն այն իրական կյանքում նկատելի չէ։

Արձանագրենք՝ 2022-ին խիստ լավատես հայ պաշտոնյաները ակնկալում էին հաշված շաբաթներում ճանապարհի բացում, «սպառնում» էին տուրիստների հոսք, բայց երկու տարի անց, երեքշաբթի կայացած հանդիպմանը ստիպված միայն վերահաստատում են նախկին պայմանավորվածությունները։

Հայաստանը դեռ մինչեւ 44-օրյա պատերազմը, Հայաստան-Թուրքիա միջպետական երկխոսության մեկնարկը, երբ արդեն 1 ու կես միլիարդ դրամ էր հատկացրել սահմանից սկսյալ ճանապարհի հիմնանորոգման համար, հապշտապ

Մարգարայի անցակետը վերանորոգել է, կահավորել։

Բայց հուլիսի 30-ին այդ վայրում հայ ու թուրք բանագնացները ոչ թե վերջնական համաձայնվում են ցամաքային անցակետի բացման շուրջ, այլ վերացական ձեւակերպումներով նորից հիշում են Կարս-Գյումրի (Ախուրիկ-Աքյաքա) երկաթուղու մասին ու պայմանավորվում «...տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը»։

Ուշադրության է արժանի ձեւակերպումը՝ «...տարածաշրջանային զարգացումներին համապատասխան»։ Ասել է թե, ոչ թե երկաթուղու գործարկման մասին առանձնաբար համաձայնություն, այլ՝ եթե ՝ «...տարածաշրջանային զարգացումները»(հիմա՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները) թույլ տան։

Համաձայնություն է գոյացել, ոչ թե երկաթուղու գործարկման շուրջ, այլ՝ «...գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը»։ Գնահատել լոկ առկա վիճակի ուսումնասիրությունն է, որին պետք է հաջորդի (եթե հաջորդի) վերկառուցումը, կամ ավելի ճիշտ կառուցումը։

Դեռ 2010 թվականին «Երկիր մեդիայի» թիմով այդ վայրերում նկահանումներին ականատես եմ եղել, թե ինչ անմխիթար վիճակում է երկաթուղու թուրքական հատվածը, որը կարող է գործարկվել ամբողջովին նոր կառուցվելու դեպքում։

Հայկական Ախուրիկ կայարանին հարեւան է ոչ թե Աքյաքան, այլ Դողուքափը կայարանը, որն ամբողջովին ավերակ վիճակում է։

Եթե անգամ այն կառուցվի, թուրքական կողմի համար որեւէ հետաքրքրություն ու շահ չի ենթադրում, քանի որ դեպի արեւելք Թուրքիան ունի Կարս-Թբիլիսի-Բաքու ժամանակակից երկաթուղային երթուղին։

Այս դեպքում հարց՝ ինչու՞ պետք է թուրքական կողմը շտապի ու թանկարժեք շինարարական աշխատանք կատարի։ Դրա պատասխանը ոչ ոք չունի։

Իսկ որ այս հանդիպումները, լավատեսական հայտարարություններն ու մամլո հաղորդագրությունները մնալու են թղթի վրա, չիրականացված փաստեց արդեն Թուրքայի արտգործնախարարը, հստակ հայ-թուրքական թեկուզ աննշան կարգավումը միայն Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վերջնականացմամբ, ասել է թե՝ թուրք-ադրբեջանական չդադարող պահանջների կատարմամբ։

Վարագույր։

Տեսանյութում՝ հատվածներ հայ-թուրքական երկաթուղու մասին 2010 թվականին նկարահանածս «Բաժանված զույգը» փաստագրական ֆիլմից։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համարԹուրքիայից Ս-400 համակարգերի տեղափոխման հարցը քննարկվում է. Պեսկով#ՈՒՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի և Ալիկ Ալեքսանյանի գործով դատական նիստըԻշխանական բլոգերը հրավիրվել է ոստիկանություն«Ոչ ոքի չեմ ստիպել մասնակցել նախընտրական հանդիպումներին»․ հետախույզ Արթուր Ավանեսյանի ցուցմունքը դատարանում
Ամենադիտված