Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է
ԱշխարհՄեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ, հայտնում է խորհրդարանի կայքը, փոխանցում են միջազգային ԶԼՄ-ները:
«Խորհրդարանի ցրումը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 30-ին՝ հինգշաբթի օրը: Համայնքների պալատում և Լորդերի պալատում բոլոր գործերն ավարտված են: Ներկայումս պատգամավորներ չկան, Համայնքների պալատի բոլոր տեղերը թափուր են՝ մինչև ընդհանուր ընտրությունների ավարտը՝ 2024 թվականի հուլիսի 4-ը»,- ասված է կայքում տարածված հայտարարության մեջ։
Sky News-ը նշում է, որ խորհրդարանը ցրվել է ճիշտ կեսգիշերից հետո։
Խորհրդարանի՝ նոր կազմով բացման արարողությունը նախատեսված է հուլիսի 17-ին։