Թայվանի անկախությունը հավասարազոր կլինի պատերազմի. Չինաստանի ՊՆ
ՀասարակությունՉինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցիանը հայտարարել է, որ Չինաստանի և Թայվանի վերամիավորումը «չի կարող կանգնեցվել»։ Նա այսպես է մեկնաբանել Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեի պաշտոնի ստանձնումը։ Նրա խոսքով՝ կղզու անկախությունը հավասարազոր կլինի պատերազմի։
«Հայրենիքի վերամիավորումը պատմական միտում է, որը հնարավոր չէ կասեցնել։ Թայվանի անկախությունը հավասարազոր է պատերազմի, բաժանումը խաղաղության բացակայությունն է»,- ճեպազրույցում ասել է Ու Ցիանը, մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակն անցած շաբաթ անցկացրել է Joint Sword 2024A զորավարժություն Թայվանի շրջակայքում գտնվող ծովում և օդային տարածքում՝ շրջապատելով կղզին: ՉԺՀ-ն դա անվանել է «պատասխան Թայվանի անկախության կողմնակից ուժերի անջատողական գործողություններին և խիստ նախազգուշացում արտաքին ուժերի միջամտության և սադրանքների դեմ»: Զորավարժությունները հաջորդել են կղզու նոր գործադիր ղեկավարի երդմնակալությանը, որի ընթացքում նա կոչ է արել մայրցամաքային Չինաստանի իշխանություններին «դադարեցնել Թայվանի քաղաքական և ռազմական ահաբեկումը» և խոստացել է հետամուտ լինել անկախությանը: