Մի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի․ Դավիթ Անանյան
ԺամանցՄի պահ պատկերացնենք, որ հրաշքով բոլոր հարկ վճարողները միավորվում են՝ մասնակցելու համար մի անսովոր ֆլեշմոբի։ Այս մասին գրառում է կատարել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
«Նրանք ինքնակազմակերպվում և պայմանավորվում են, ի նշան բողոքի, ՊԵԿ հարկային մարմին չներկայացնել 2024 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկները և չկատարել հարկային վճարումներ։
Ըստ էության, դրանով նրանք իրենց բողոքը, դժգոհությունն ու անհամաձայնությունը կհայտնեին իրենց վճարած հարկերի հաշվին ոստիկանության սև և կարմիր բերետավորների կողմից աշխատավարձ, հավելավճար և պարգևավճարներ ստանալու և հենց իրենց՝ «փառաբանված հարկ վճարողների» նկատմամբ բիրտ ուժ կիրառելու դեմ»։