Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին
Տեսանյութեր
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Հայաստանի ընտրանին ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը կչափեն Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ:
Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Յուրա Մելիքյանը, Տիգրան Մկրտումյանը, Սամվել Գևորգյանը և Մարատ Միքայելյանը: 1-ին ենթախմբի հանդիպումները կկայանան հունիսի 8-9-ը Կոսովոյում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)