Լոռու և Տավուշի աղետի գոտիներում անկած կենդանիներ տեսնելու դեպքում տեղեկացնել․ ՀՄՏԿ
ՀասարակությունԼոռու և Տավուշի աղետի գոտիներում առկա են անկած կենդանիներ, որոնց ոչ ճիշտ ոչնչացնելու պարագալում մեծանում է հիվանդությունների տարածման ռիսկը: Այդ մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
«Ուստի, անասնահամաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, հորդորում ենք անկած կենդանիներ նկատելու դեպքում այդ մասին տեղեկացնել տվյալ համայնքի անասնաբուժական ծառայություն կամ զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին 118 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ: