Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի. Սամվել Կարապետյան
Հասարակություն«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարությամբ է հանդես եկել Երևանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ
Կոչ եմ անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել մարդկային զոհերի։
Ներկայիս քաղաքական ճգնաժամի պայմաններում կարևոր է գործել պատասխանատու, հարգանք ցուցաբերել միմյանց նկատմամբ, ձգտել երկխոսության և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման:
Ցանկացած բաժանում (հայերի և արցախցիների) ներկա իրավիճակում վտանգավոր է։
Դարերի ընթացքում եկեղեցու շնորհիվ պահպանվել է ժողովրդի ինքնությունն ու ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին և այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք հոգևոր արժեքների շուրջ, թույլ չտանք առճակատում ու եկեղեցու ու ժողովրդի առճակատում: