Բաղրամյան պողոտայից ձերբակալված Տեր Սամվել վարդապետն ազատ է արձակվել. փաստաբան․ news.am
ՔաղաքականԲաղրամյան պողոտայից երեկ՝ հունիսի 12-ին, 72 ժամով ձերբակալված Տեր Սամվել վարդապետն այսօր ժամանակից շուտ ազատ է արձակվել: Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, NEWS.am-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Ինձ տեղեկացրին, որ նրան այսօր ՁՊՎ-ից տարել էին հարցաքննության համար, հետո ՔԿ-ից ազատ է արձակվել՝ ապացույցների բացակայության պատճառով»,-ասաց նա: Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայից ձերբակալվել էր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանը:
Նշենք, որ երեկ երեկոյան «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը լուսանկար էր հրապարակել նրանից և գրառում կատարել՝ «Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի հոգևորական զգեստը պատառոտել են բերման ենթարկելիս»: