Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու անդամի
ՀասարակությունԻրանի անվտանգության ուժերը ոչնչացրել են ահաբեկչական խմբավորման երկու հիմնական անդամների, որոնք հարձակումներ են ծրագրել երկրի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ մասնավորապես Իրանշահր քաղաքում։
Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի իրավապահ մարմինների հրամանատար, բրիգադային գեներալ Դուսթալի Ջալիլիանը հայտնել է, որ «Ջեյշ ալ-Զուլմ» ահաբեկչական խմբավորման երկու առանցքային զինյալներ սպանվել են ոստիկանության անցկացրած վերջին խոշոր գործողության արդյունքում։
Ջալիլիանը նաև հավելել է, որ անվտանգության ուժերը վերջին երեք ամսվա ընթացքում նահանգում ոչնչացրել են նաև վեց ահաբեկչի։
Նա ասել է, որ անվտանգության ուժերը նահանգում ձերբակալել են նաև 29 զինված ավազակի: